Հայաստանցի գործարարներն առայժմ չեն օգտվել շուրջ մեկ ամիս առաջ հայ-իրանական սահմանն ընդգրկող «Արազ» ազատ առևտրի և արդյունաբերական գոտու ընձեռած հնարավորություններից:
Իրանական կողմն ակնկալում է, որ հայ-իրանական սահմանն ընդգրկող այդ գոտու միջոցով կավելանա երկու երկրների միջև՝ տարեկան ընդամենը 380 միլիոն դոլարի հասնող ապրանքաշրջանառությունը:
52 հազար հա տարածք ընդգրկող սահմանամերձ ազատ տնտեսական գոտին ամենամեծն է Իրանում ստեղծված վեց նմանատիպ գոտիների մեջ․ այն ձգվում է Թուրքիայի սահմանից մինչև Ադրբեջանի սահման: Երևանից հեռու է 380 կմ:
Այսօր Իրանից 60 հոգանոց պատվիրակություն էր եկել Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական բիզնես ֆորումին, որտեղ նշվեց, որ Հայաստանի և Իրանի տնտեսական կապերը զգալիորեն զիջում են քաղաքական սերտ հարաբերություններին:
Իրանական կողմն առաջարկում է ազատ տնտեսական գոտում արտոնյալ պայմաններով կազմակերպել ինչպես ներկրում և արտահանում, այնպես էլ արտադրություն, տարանցում կամ վերաարտահանում: Ցանկացած ապրանք, որն, իհարկե, արգելված չէ Իրանի օրենսդրությամբ, ազատ, առանց որևէ հատուկ թույլտվության կարող է մուտք գործել այդ տարածք, հավաստիացրեց «Արազ» առևտրի և արդյունաբերական գոտու տնօրեն Սադեղ Նաջաֆին:
«Բոլոր օտարերկրյա քաղաքացիները կարող են այդ ազատ առևտրի գոտում 24 ժամվա ընթացքում 100 տոկոս օտարերկրյա կապիտալով առևտրային կամ արտադրական ընկերություն հիմնել: Ընկերությունը 25 տարով կազատվի ցանկացած տեսակի հարկերից և տուրքերից», - մանրամասնեց Սադեղ Նաջաֆին:
Ըստ Իրանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Յահյա Ալե-Էշաղի, Իրանում համագործակցության պոտենցիալ կա, թե՛ ներդրումների, թե՛ էներգետիկայի, ճանապարհաշինության, նավթաքիմիայի, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում:
«Դուք գիտեք, որ Իրանը 75 միլիոնանոց շուկա է, և մենք կարող ենք հատկապես սննդամթերքի ներկրման և մասնավորապես մսի ներմուծման հետ կապված մեր կարիքների մի մասը ապահովել Հայաստանից: Հայաստանի միջոցով մենք կարող ենք նաև ԱՊՀ երկրներ մուտք գործել», - հավելեց նա:
Ֆորումին մասնակցող հայ գործարարները նշում էին, որ դեռ կուսումնասիրեն Իրանի առաջարկները՝ ազատ տնտեսական գոտու հնարավորություններից օգտվելու համար, սակայն համոզված էին, որ Հայաստանում բիզնեսի զարգացման համար իրենց խնդիրներն ուրիշ են: Հայաստանը հիմնականում ներկրող երկիր է, քան արտադրող, քանի որ արտադրության համար ստեղծված պայմանները ոչ շահեկան են գործարարների համար:
Ռուբեն Շախմուրադյանը, ում ընկերությունը շինանյութ է ներկրում Հայաստան, «Ազատություն» ռադիոկայանին ասաց․ - «Վախենում ենք: Որովհետեւ երկիրը շրջափակված է, չկարողանանք արտահանենք, դրա համար չենք կազմակերպում արտադրություն»:
«Հայաստանի պես երկրի համար, ես կարծում եմ, պետք է տնտեսական դաշտն առավել նպաստավոր լինի: Կոնկրետ ես ներկայացնում եմ կաշվի, կոշիկի արտադրությունը: Մենք այսօրվա վիճակով խնդիրներ ունենք․մեր հումքը հոսում-գնում է դեպի արևելք: Սքանչելի գործարան ունենք՝ արդիական սարքավորումներով, չենք կարողանում այսօր աշխատել», - ասաց կաշվե իրերի արտադրությամբ զբաղվող գործարար Վարդան Կիրակոսյանը:
Իրանցի Ամիր Ռեզայեին պոլիէթիլենային խողովակներ է արտադրում: Կարծում է, որ Հայաստանը բիզնեսի կամ ներդրումների համար դժվար երկիր է, սակայն դա, ըստ իրանցի գործարարի, քաղաքական գործիչների մեղքն է:
Այսօր ելույթներից և երկկողմանի տնտեսական հուշագիր ստորագրելուց հետո հայաստանցի և իրանցի գործարարները նստեցին սեղանի շուրջ՝ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռքբերելու համար: Դեմ առ դեմ հանդիպումներում առաջարկներ եղան խաղողի, մսամթերքի, կաշվի արտահանումների վերաբերյալ: