Երեկ Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում հավաքվել էին հարյուրավոր բրիտանահայեր՝ միասին ճաշելու, հայկական երգեր երգելու, պարզապես շփվելու:
Ներկա էր նաեւ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի անդամ Սթիվեն Փաունդը, ով «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե չի պատկերացնում, թե գոյություն ունի բրիտանական հասարակության մեջ նույնքան հաջող ինտեգրված որևէ այլ համայնք․ - «Հայ համայնքը ուժեղ և հաջողակ համայնք է»:
Սուրբ Սարգիս եկեղեցին Լոնդոնում կառուցել է Գալուստ Գյուլբենկյանը անցած տարի 20-ական թվականներին: Այսօր Մեծ Բրիտանիայում ապրում է 25-30 հազար հայ: Բրիտանահայ համայնքը համախմբված է եկեղեցու շուրջը:
Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ բրիտանահայ համայնքը «շատ կազմակերպված համայնք է»:
«Բայց ընդհանրապես Սփյուռքում համայնքը միացյալ եւ զորավոր պահելը մեծ մարտահրավեր է: Մենք որքան էլ լավ աշխատենք, զորավոր մի հոսանք կա՝ ձուլման․․․ Բայց ես վստահ եմ, որ տարիների ընթացքում առավել լավ պիտի կազմակերպվենք», - նշեց նա:
Համայնքի ներկայացուցիչներից մեկը՝ Ջուդ Գալստանը, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ոստիկան է Լոնդոնում: Դրանից առաջ մի քանի տարի աշխատել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանատանը: Գալստյանը փոխանցեց, որ որպես ոստիկան հայերի հետ չի շփվում, որովհետեւ նրանք ոստիկանության հետ կապված պրոբլեմներ շատ քիչ են ունենում:
Ազա Բաբայան, Լոնդոն