Ֆրանսիայի ազգային տոնի` Բաստիլի օրվա կապակցությամբ APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն` ի շարս այլ հարցերի, անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։
Դեսպանը խոսել է Ֆրանսիայի հնարավորությունների մասին՝ ասելով, որ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի Փարիզ կատարած այցի ընթացքում նրան ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնեն, ով առաջարկել է կազմակերպել Հայ-ֆրանսիական եւ Ադրբեջանա-ֆրանսիական բարեկամության խմբերի հանդիպում։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնն էլ Բաքվում է հանդես եկել նման նախաձեռխնությամբ՝ ասելով, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ Ստրասբուրգում։
Դեսպան Մոնյեի խոսքերով, Մեծ 8-նյակի վերջին գագաթնաժողովում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում համանախագահող պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությունում կա շատ կարևոր կետ այն մասին, որ «առաջնորդները պետք է ժոովուրդներին նախապատրաստեն խաղաղության, այլ ոչ թե պատերազմի»։
«Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը հակամարտության լուծում գտնելն է։ Մենք դրան ենք ձգտում, և Փարիզում մեծ թվով հանդիպումներ ենք կազմակերպել։ Առաջիկայում մեր արտաքին գործերի նախարարը Փարիզում հանդիպելու է իր ադրբեջանցի գործընկերոջը», - ասել է Մոնյեն։
«Եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը, այդ մոտեցումն ունի նաև Եվրոպական միությունը, որը առաջարկում է մարդկանց շփումներ կազմակերպել։ Դա շատ կարևոր է։ Դա անպայման պետք է արվի, հնարավոր չէ հաշտեցնել երկու ժողովուրդների, եթե երկու կառավարություններն ասում են, որ նրանք թշնամիներ են», - ասել է դեսպանը։
Հարցին, թե ինչպես են արձագանքել կողմերը, նա պատասխանել է, թե առայժմ արձագանք ոչ մի կողմից չկա։
«Վերջին շրջանում համանախագահների հանդիպումները հաճախ են տեղի ունենում Փարիզում։ Արդյո՞ք դա նշանակում է, որ Ֆրանսիան սկսել է առավել ակտիվ գործել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում»․ պատասխանելով, այդ հարցին, դեսպան Մոնյեն ասել է, որ երեք համանախագահների միջեւ բնավ չկա որևէ մրցակցություն․ - «Նրանք աշխատում են որպես մեկ թիմ։ Պարզապես Փարիզը հարմար է դառնում հանդիպումների տեսակետից, քանի որ (աշխարհագրորեն) Կովկասի և ԱՄՆ-ի միջև է։ Բայց նման հանդիպումներ են եղել, օրինակ, Կրակովում։ Փարիզը պատրաստ է օգնել, բայց դա չի անում իրեն ցույց տալու համար», - ասել է Մոնյեն։
Դեսպանի խոսքերով, համանախագահներից յուրաքանչյուրն իր կարևոր դերն ունի։ Ռուսաստանն էլ առանցքային դերակատար է աշխարհագրական, տնտեսական, ռազմական, ինչպես նաև բնակչության առումով, որովհետև Ռուսաստանում ապրում են մեծ թվով ինչպես հայեր, այնպես էլ ադրբեջանցիներ։
ԱՄՆ-ի դերը որպես գերտերություն նույնքան կարևոր է։ Ֆրանսիան էլ շատ մոտ է այդ տարածաշրջանին, և որոշիչ գործոնը ոչ միայն իր կես միլիոն հայ բնակչությունն է, այլ նաև այն, որ սերտ կապեր ունի Ադրբեջանի հետ։
Դեսպանի խոսքերով, Ֆրանսիան չի ուզում, որ հակամարտությունները չկարգավորված մնան, քանի որ պատմությունից գիտի, թե ինչպես է դրանից տուժում բնակչությունը։
«Ուստի, մենք կարող ենք լավ միջնորդ լինել, երեք երկրները թիմային աշխատանք են կատարում, չեմ կարծում, որ երեքից մեկը կարող է առանց մյուս երկուսի հարցեր լուծել», - նշել է դեսպանը։
«Վերլուծաբանների կարծիքով, 2013-ին առաջխաղացում չի լինի, քանի որ դա ընտրությունների տարի է նախ Հայաստանի, հիմա էլ Ադրբեջանի համար։ Բայց դա չի նշանակում, որ տարին կորցրել ենք, կարծում եմ, դա նոր գաղափարներ նախապատրաստելու և դրանք կողմերի հետ քննարկելու տարի է։ Դա էլ, ինքնին, քայլ է կարգավորման ուղղությամբ», - ասել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն։