Մատչելիության հղումներ

Հայաստանում անցկացվել է Օտարագիր հայ գրողների 5-րդ համաժողովը


ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը այսօր հանդիպել է Ծաղկաձորում կայացած Օտարագիր հայ գրողների 5-րդ համաժողովի մասնակիցներին:

Համաժողովը կազմակերպվել էր հուլիսի 11-15-ին սփյուռքի նախարարության և Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ:

Հանդիպմանը նախարար Հրանուշ Հակոբյանը հատկապես կարևորել է օտարագիր գրողների դերը Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացում և օտարագիր հայ գրողների ներգործությունը օտար գրողների վրա:

«Եթե Ձեզանից յուրաքանչյուրն իր բնակության երկրում մինչև 2015թ. մեկ գիրք կամ ուսումնասիրություն գրի Մեծ Եղեռնի մասին, հատկապես եթե ստեղծվեն վեպեր, էսսեներ Ցեղասպանություն վերապրածների մասին և գտնեն իրենց այլազգի ընթերցողին, ապա մենք ևս մեկ քայլ առաջ կգնանք Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում,- նշել է Հակոբյանը:

Սփյուռքի նախարարը «Վիլյամ Սարոյան» մեդալներով է պարգևատրել ԱՄՆ-ից ժամանած անվանի գրող Փիթեր Սուրյանին և Կանադայից ժամանած Քիթ Ղարիբյանին, ով այսօր նշում է ծննդյան 70-ամյակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG