Մատչելիության հղումներ

Լոնդոնում անցկացվել է երրորդ ամենամյա հայկական փառատոնը


Հուլիսի 14-ին Լոնդոնի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու բակում տեղի է ունեցել երրորդ ամենամյա հայկական փառատոնը: Փառատոնը կազմակերպված էր Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում հայոց առաջնորդարանի կողմից՝ ՄԹ-ում Հայաստանի դեսպանության աջակցությամբ։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը փոխանցում է, որ փառատոնի հարյուրավոր մասնակիցները վայելել են հայկական երաժշտություն ու պարեր, համտեսել հայկական ճաշատեսակներ, ինչպես նաև մասնակցել տարբեր միջոցառումների։ Առանձին տաղավարներով ներկայացված են եղել մի շարք բրիտանահայ համայնքային կազմակերպություններ՝ այցելուներին տրամադրելով տեղակատվություն իրենց աշխատանքի, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG