Մատչելիության հղումներ

Աղմկահարույց դատական գործն ԱՄՆ-ում ավարտվեց


Ամերիկայի Միացյալ Նահանգներում անմեղ է ճանաչվել Ջորջ Ցիմերմանը, ով մեղադրվել է անցյալ տարվա փետրվարին Ֆլորիդա նահանգում 17-ամյա անզեն սեւամորթ երիտասարդ Թրեյվոն Մարտինի սպանության մեջ։

Ցիմերմանը պնդել է, որ տեղի ունեցածը չկանխամտածված սպանություն է, քանի որ ինքը կրակ է բացել երիտասարդի վրա, համոզված լինելով, որ վերջինս զինված է եւ մտադիր է հարձակվել իր վրա։

Ամերիկայում ուշադրությամբ հետեւել են այդ դատական գործին։ Սեւամորթ ամերիկացիներից շատերը համոզված են, որ Ցիմերմանը Մարտինին սպանել է ռասայական ատելության հողի վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG