Մատչելիության հղումներ

Օբաման եւ Պուտինը հեռախոսով քննարկել են Սնոուդենի խնդիրը


ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը Էնիսկիլենում՝ Մեծ ութնյակի գագաթնաժողովի շրջանակներում, 17-ը հունիսի, 2013թ․
ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը Էնիսկիլենում՝ Մեծ ութնյակի գագաթնաժողովի շրջանակներում, 17-ը հունիսի, 2013թ․
Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբաման և Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել են ամերիկյան գաղտնի ծառայությունների նախկին պայմանագրային աշխատող Էդուարդ Սնոուդենի խնդիրը։

Զրույցի վերաբերյալ մանրամասներ չկան։

Երեկ Սպիտակ տունը նախազգուշացրել է Կրեմլին, որ Սնոուդենին քաղաքական ապաստան տալու դեպքում Ռուսաստանը նրան քարոզչության հարթակ է տրամադրելու։

Սնոուդենը հունիսի 23-ից գտնվում է Մոսկվայի «Շերեմետևո» օդակայանի տրանզիտային բաժնում։ Երեկ նա հանդիպել է իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներին և փաստաբաններին ու տեղեկացրել, որ ցանկանում է քաղաքական ապաստան ստանալ Ռուսաստանում։

Օբամայի վարչակազմը պնդում է, որ Սնոուդենը դավաճանության համար պետք է պատասխանատվության ենթարկվի, և ռուսներին հորդորում է նրան հանձնել ամերիկացիներին։

Ռուսական կողմը մերժում է դիմումը, ասելով, որ երկու երկրների միջև չկա արտահանձնման համաձայնություն։

Սնոուդենի հրապարակած նյութերը վկայում են, որ ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները գաղտնալսել և գաղտնընթերցել են, մասնավորապես, դաշնակից երկրների ղեկավարների հեռախոսազրույցներն ու էլեկտրոնային նամակագրությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG