Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի գործող նախագահը կայցելի Հայաստան


ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարա, արխիվ
ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարա, արխիվ

Երկուշաբթի օրը Հայաստան կժամանի ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան:

Լեոնիդ Կոժարային Երևանում կընդունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, նախատեսված է նաև հանդիպում Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ նույն օրը կկայանան ԵԱՀԿ-ի գործող նախագահի բանակցությունները արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որին կհետևի նրանց համատեղ մամուլի ասուլիսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG