Մատչելիության հղումներ

Հայ եկեղեցու «Եղիցի լույս» մրցանակ՝ Արտավազդ Փելեշյանին


Լուսանկարը՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի
Լուսանկարը՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, նախագահությամբ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի, տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» միջազգային ամենամյա կինոփառատոնի առիթով Հայ Առաքելական եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակի հանձնման արարողությունը:

Մրցանակն այս տարի շնորհվել է մեծանուն կինոռեժիսոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանին՝ հոգևոր, մշակութային ու մարդասիրական արժեքների քարոզչության և համաշխարհային կինոարվեստում մեծ վաստակի համար:

Արարողության ժամանակ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն ընթերցեց հայրապետական վկայագիրը, ինչից հետո ներկաների ծափողջյունների ներքո Վեհափառը մրցանակը շնորհեց Փելեշյանին:

Ամենայն Հայոց կաթողիկոսը ասաց, մասնավորապես, որ հայ ժողովրդի համար հպարտություն է այսպիսի զավակ ունենալը, ով համաշխարհային կինոյի ասպարեզում համարվում է մեծագույն գործիչ և կինեմատոգրաֆիայի դասական:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG