Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Շտեֆան Ֆյուլեի հետ


«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթի ժամանակ, արխիվ
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթի ժամանակ, արխիվ
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հանդիպել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:

«Ժառանգության» լրատվական ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան - Եվրամիություն հարաբերությունները, Ասոցացման համաձայնագիրը և տարածաշրջանային մարտահրավերները:

Հաղորդագրությունում նշված է, որ ավելի ուշ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը խորհրդարանական մյուս ոչ-իշխանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ միասին խմբային հանդիպում են ունեցել Ֆյուլեի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG