Մատչելիության հղումներ

ՎՊ հաշվետվությանը առնչվող 4 նյութ ուղարկվել է Ոստիկանություն


Գլխավոր դատախազության շենքը Երևանում
Գլխավոր դատախազության շենքը Երևանում
Հայաստանի գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում է Վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվության ուսումնասիրությունը, հուլիսի 10-ի դրությամբ՝ ուսումնասիրության արդյունքում առանձնացվել են 4 նյութեր և ուղարկվել Ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` դատաախազությունը իր պաշտոնական կայքէջում տեղեկացնում է, որ Ոստիկանության քննչական գլխավոր վարչություն են ուղարկվել, մասնավորապես, «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի, «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ», «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» և «Արփա-Սևան» թունելի վերականգնման ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկների կողմից իրականացված ծրագրերի վերաբերյալ Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների նյութերը։

Մեկ տասնյակից ավելի առանձնացված վարույթներով շարունակվող ուսումնասիրությունների արդյունքների մասին դատախազությունը խոստանում է տեղեկացնել լրացուցիչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG