Մատչելիության հղումներ

ՕԵԿ-ը քաղաքաշինության նոր փոխնախարարի թեկնածու առաջադրեց


«Օրինաց երկիր» կուսակցության համագումարը, արխիվ
«Օրինաց երկիր» կուսակցության համագումարը, արխիվ
Կոալիցիոն «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) քաղաքական խորհուրդը այսօր Հայաստանի քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնում երաշխավորել է ՕԵԿ-ի վարչության անդամ Անուշավան Այվազյանի թեկնածությունը Ավագ Հակոբյանի փոխարեն, ով ավելի վաղ կուսակցության քաղխորհրդի որոշմամբ հետ է կանչվել այդ պաշտոնից:

Իր նիստում ՕԵԿ-ի քաղխորհուրդը որոշել է Հայաստանի տարածքում կուսակցության կազմակերպչական աշխատանքների պատասխանատու նշանակել ՕԵԿ-ի փոխնախագահ Հեղինե Բիշարյանին:

Կուսակցության հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են նաև Ազգային ժողովի աշնանային և գարնանային նստաշրջաններում «Օրինաց երկիր» խմբակցության գործունեության արդյունքներով պայմանավորված հարցեր, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող մի շարք խնդիրներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG