«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը ներկայացրել է կոռուպցիայի ընկալմանը վերաբերող հասարակական կարծիքի ամենամյա ուսումնասիրությունը` «Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրը», որը ցույց է տալիս, թե ինչպես են աշխարհի 107 երկրներում մարդիկ գնահատում կոռուպցիայի և կաշառակերության մակարդակը, այդ երևույթի դեմ տարվող պայքարը իրենց պետություններում, և թե որ ոլորտներն են համարում ամենակոռումպացվածը:
Ըստ զեկույցի` 107 երկրներից 83-ում, այդ թվում և Հայաստանում, հարցվածների կարծիքով, կոռուպցիոն իրավիճակը վատթարացել է, 13 երկրում փոփոխություն չեն արձանագրել, և միայն 11 երկրում են հարցվածները պատասխանել, որ հակառակը` իրենց մոտ կոռուպցիայի մակարդակը նվազել է: Այդ 11 երկրների թվում են նաև Հայաստանի երկու հարևանները` Ադրբեջանն ու Վրաստանը:
Հայաստանում հարցվածների 18 տոկոսն է հայտնել, որ վերջին մեկ տարվա ընթացքում կաշառք է տվել, Վրաստանում հարցվածների միայն 4 տոկոսն է խոստովանել, որ կաշառք է տվել վերջին 12 ամիսների ընթացքում:
Այս հարցում ուշագրավ է Ադրբեջանի պարագան: Թե հարցվածների քանի տոկոսն է ասել, որ կաշառք է տվել` հայտնի չէ, զեկույցում այդ մասին տեղեկությունը բացակայում է. տողատակում բացատրված է, որ կաշառք տալու վերաբերյալ մի քանի երկրների տրամադրած տվյալները` այդ թվում և Ադրբեջանինը, զեկույցում տեղ չեն գտել, քանի որ դրանց հավաստիությունը կասկածելի է:
Մարդիկ ամենակոռումպացվածը դատական համակարգն են համարում
Ընդհանուր հարցումը ցույց է տալիս, որ մարդիկ ողջ աշխարհում ամենակոռումպացվածը համարում են դատական համակարգն ու ոստիկանությունը: Հարավային Կովկասի երկրներում վստահությունը այս ոլորտների նկատմամբ ևս մեծ չէ:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը առաջարկել է 1-5 միավորով գնահատել կոռուպցիոն վիճակը տարբեր ոլորտներում, որտեղ 5 միավորը ծայրահեղ կոռումպացվածությունն է, իսկ 1 բալլը արտահայտում է կոռուպցիոն երևույթների բացակայությունը:
Ըստ այդմ՝ Հայաստանում հարցվածները 4 բալլ են գնահատել և ամենակոռումպացվածն են համարել դատական համակարգը, առողջապահության ոլորտը և պետական ծառայություններն ու պաշտոնյաներին:
Այս երեք ամենակոռումպացված ոլորտներին ընդամենը 0․1 նիշով զիջում է ոստիկանությունը, որի կոռումպացվածության մակարդակը հարցվածները գնահատել են 3․9:
Կոռուպցիան, ըստ հայաստանցիների, ամենաքիչն է առկա հասարակական կազմակերպություններում և կրոնական կառույցներում՝ այս ոլորտները գնահատվել են 2․8 և 2․9 միավորով:
Մնացած ոլորտները` լրատվամիջոցներ, զինված ուժեր, կրթություն, կուսակցություններ, խորհրդարան, գնահատվել են 3-3․7 միավորների միջակայքում:
Ադրբեջանում, որտեղ, ի տարբերություն հարավկովկասյան մյուս երկու երկրների, հարցումներն արվել են հեռախոսով, ավելի մեղմ են գնահատել կոռուպցիայի ընդհանուր վիճակը. ամենավատ գնահատականը 3․1 միավորն է: Այնուամենայնիվ` դժգոհության աղբյուրը նույն ոլորտներից է, ինչ Հայաստանում. ամենակոռումպացվածը Ադրբեջանում ևս համարում են դատական և առողջապահական համակարգերը, երրորդ տեղում ոստիկանությունն է, որտեղ կոռուպցիան գնահատվել է 2.9 միավոր:
Վրաստանում պատկերը ավելի խայտաբղետ է: Չնայած դատական համակարգը այս երկրում ևս ամենակոռումպացված ոլորտն է համարվում` 3․4 միավորով, կոռուպցիայի բարձր մակարդակով երկրորդ տեղը զբաղեցնում է մամուլը, երրորդ տեղը` խորհրդարանն ու օրենսդիրները: Ամենաքիչը կոռուպցիան, ըստ վրացիների, առկա է կրոնական և ռազմական ոլորտներում: Ոստիկանական ոլորտը միջին գնահատական է ստացել` 2․5 միավոր: Կարելի է ասել, որ Հարավային Կովկասում ոստիկանությունը ամենաքիչը կոռումպացված են համարում Վրաստանում:
Հայաստանում հարցվածները կոռուպցիան հաղթահարելու հարցում հոռետես են և պասիվ
Կոռուպցիայի դեմ պայքարում սովորական քաղաքացին կարո՞ղ է փոխել իրավիճակը․ այս հարցում Հայաստանը ամենաթերահավատ 8 երկրների շարքում է` Էստոնիայի, Ղրղըզստանի, Լիտվայի, Սերբիայի, Թունիսի և Ուկրաինայի հետ, որտեղ ընդամենը 21-40 տոկոսն է ասել, որ հավատում է կոռուպցիայի դեմ սովորական մարդու պայքարի արդյունավետությանը:
Հարևան Վրաստանում և Ադրբեջանում հավատը սեփական ուժերի նկատմամբ ավելի մեծ է. հարցվածների մեծամասնությունը` 60-80 տոկոսը ասել է, որ սովորական մարդը կարող է պայքարով իրավիճակ փոխել:
Իսկ արդեն գործելու` կոռուպցիայի մասին հաղորդելու առումով Հայստանը ամենապասիվ երկիրն է ըստ հարցման: Կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավվելու մարդկանց ցանկությունը ամենաքիչն է մնացած բոլոր երկրների համեմատությամբ:
Հայաստանում միայն 43 տոկոսն է ասել, թե կցանկանար ինչ-որ բան անել կոռուպցիան վերացնելու համար: Համեմատության համար նշենք, որ Վրաստանում հարցվածների 87 տոկոսն է կոռուպցիայի դեմ պայքարում գործնական քայլեր կատարելու ցանկություն հայտնել, իսկ Ադրբեջանում՝ 81 տոկոսը:
Ընդհանուր առմամբ, 107 երկրների կտրվածքով, կոռուպցիայի դեմ պայքարում որևէ կերպ ներգրավվելու ցանկություն հայտնել է հարցվածների մեծամասնությունը` 87 տոկոսը:
Կոռուպցիայի դեմ չգործելու ամենատարածված պատճառը, որը նշել են նաև Հայաստանում, այն է, որ իրենց պայքարը ոչինչ չի փոխի:
Ընդհանուր պատկեր
Զեկույցը ցույց է տալիս, որ հարցվածների կարծիքով` կոռուպցիայի ծավալներն աճել են, վիճակը` վատթարացել:
Ողջ աշխարհում կոռուպցիայի կանխմանը ուղղված իրենց կառավարության ջանքերը քաղաքացիները գնահատում են անգամ ավելի ցածր, քան 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից առաջ․ այն ժամանակ հարցվածների 31 տոկոսն էր, որ կառավարության ջանքերը կոռուպցիան հաղթահարելու ուղղությամբ արդյունավետ էր գնահատում, մինչդեռ այս տարի միայն հարցվածների 22 տոկոսն է նման կարծիք հայտնել:
Միևնույն ժամանակ, զեկույցը նկատում է, որ հարցվածների երկու երրորդը հրաժարվել է կաշառք տալ, իսկ 10-ից 9-ը պատրաստ է պայքարել երևույթի դեմ:
Ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի` շատ երկրներում վստահությունը մեծ չէ հենց այն մարմինների նկատմամբ, որոնք պետք է կանխեն կոռուպցիան և այլ հանցագործությունները: Ոստիկանությունը և դատական համակարգը հարցվածները համարել են ամենակոռումպացված ոլորտները;