Հանրապետության տարածքում քաղաքացիական և ծառայողական, որոշ դեպքերում նաև մարտական զենքի շրջանառության վերահսկողությունը իրականացնում է ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության լիցենզավորման և թույլտվության բաժինը:
«Քաղաքացիներն իրավունք ունեն ձեռք բերել քաղաքացիական զենքի տարատեսակներ, այդ թվում ակոսափող որսորդական հրազեն, ողորկափող որսորդական հրազեն, գազային զենք եւ օդամղիչ զենքի մի քանի տեսակներ, իսկ հատուկ կանոնադրական խնդիր իրականացնող իրավաբանական անձինք իրավունք ունեն ձեռք բերել քաղաքացիական զենքի որոշ տեսակներ եւ ծառայողական զենք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մանրամասնեց ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության լիցենզավորման և թույլտվության բաժնի պետ, գնդապետ Տիգրան Ամիրյանը:
Ինչ վերաբերում է զենք պահելու և կրելու թույլտվությանը, ապա ոստիկանության պաշտոնյայի պարզաբանմամբ․ - «Քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց աշխատողներին զենքը տրվում է պահելու եւ կրելու իրավունքով: Կան քաղաքացիական զենքի տեսակներ, օրինակ ողորկափող որսորդական հրազեն, որը կարող է քաղաքացուն տրվել միայն պահելու իրավունքով: Դա նշանակում է, որ ողորկափող որսորդական հրազենը կարող է կրել միայն ինքնապաշտպանության նպատակով, այսինքն պահել իր գտնվելու վայրում: Այդ զենքով քաղաքացին իրավունք չունի գտնվել որսահանդակում եւ զբաղվել որսով»:
Ոստիկանությունը դեմ է զենքի ազատ վաճառքին, պատճառաբանելով, որ այդ դեպքում կդժվարանա զենքերի նկատմամբ վերահսկողությունը:
Վերջին 5 ամիսների ընթացքում Հանրապետությունում արձանագրվել է հրազենի գործադրմամբ կատարված հանցագործության 30 դեպք, որը 12-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված դեպքերից: Չնայած դրան, նախորդ տարվա համեմատ 42-ով ավելացել են հրազեն-ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերը: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության հրապարակած վիճակագրությունից: