Մատչելիության հղումներ

Ամերիկացի դատավորները Հայաստանում


ԱՄՆ-ի գերագույն դատարանի շենքը Վաշինգտոնում
ԱՄՆ-ի գերագույն դատարանի շենքը Վաշինգտոնում
Հուլիսի 6-20-ը Հայաստանում կլինեն Վաշինգտոնի արևմտյան օկրուգի դաշնային դատավորներ Ռոբերտ Լասնիկը ու Ռիկարդո Մարտինեզը և նույն օկրուգի Մինչդատական ծառայությունների պատասխանատու Քոննի Սմիթը` մասնակցելու դատավորների, դատախազների և փաստաբանների համար կազմակերպված ուսուցմանը, որի ընթացքում կդիտարկվեն նախնական կալանքին/արձակմանը, վեճերի այլընտրանքային լուծումներին և դատական եզրակացությունների գրավոր շարադրանքի առանձնահատկություններին վերաբերող հարցեր:

Այդ մասին հաղորդում է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը, որն էլ ֆինանսավորում է ուսուցումը՝ Հայաստանում հաշվետվողականության ու իրավունքի գերակայության զարգացմանն ուղղված բարեփոխումներ իրականացնելու հանձնառության շրջանակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG