Մատչելիության հղումներ

Սնոուդենը դեռ Մոսկվայում է


Էդուարդ Սնոուդեն, հունիս, 2013թ․
Էդուարդ Սնոուդեն, հունիս, 2013թ․
Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության գործակալության և Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից, փախուստի մեջ գտնվող Էդուարդ Սնոուդենը դեռ գտնվում է Ռուսաստանի «Շերեմետևո» օդանավակայանի տարանցման սրահում։

Սնոուդենը, հիշեցնենք, ամերիկյան ծառայությունների կողմից իրականացվող գաղտնալսումների և անձնական բնույթի գաղտնի տվյալների հավաքման ծրագրերի վերաբերյալ տեղեկություններ էր հրապարակել, ինչի համար հետապնդվում է Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից:

Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն պաշտպանել է Վենեսուելայի և Լատինական Ամերիկայի երկրների առաջարկը՝ ապաստան տալ Սնոուդենին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG