Մատչելիության հղումներ

Նիգերիայում դպրոցի վրա հարձակման հետեւանքով զոհվել է առնվազն 30 մարդ


Նիգերիայի հյուսիս-արևելքում առվազն 30 մարդ (29 աշակերտ եւ 1 ուսուցիչ) է զոհվել անհայտ անձանց կողմից գիշերօթիկ դպրոցի վրա հարձակման հետևանքով:

Կան նաև վիրավորներ՝ շատերը այրվածքներով ու հրազենային վնասվածքներով:

Ողբերգությունը տեղի է ունեցել Յոբե նահանգի Մամուդո քաղաքում այսօր առավոտյան: Ականատեսների վկայությամբ՝ հարձակվողները իրենց հետ բերել էին վառելիքով լի ամաններ ու հրկիզել էին դպրոցը:

Առայժմ ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:

Նախկինում նման հարձակումները իրականացնում էին արմատական իսլամիստները:

2010 թվականից ի վեր Նիգերիայում զինյալները հրկիզել են տասնյակ դպրոցներ, զոհվել են հարյուրավոր աշակերտներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG