Մատչելիության հղումներ

Հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Լալազարյանի դին


Ըստ Պաշտպանության նախարարության՝ այսօր տարածած հաղորդագրության, հուլիսի 5-ին ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում գտնվող հեռախոսային ալեհավաքի աշտարակից սավանով կախված վիճակում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Գաբրիել Աբրիկի Լալազարյանի դին:

Հաղորդվում է նաև, որ փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Կատարվել են քննչական անհետաձգելի գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Գաբրիել Աբրիկի Լալազարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG