Մատչելիության հղումներ

Եվրոպական հարեւանության ավագ պաշտոնյաների հանդիպում Բրյուսելում


Փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, արխիվ
Փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, արխիվ
Երեկ Բրյուսելում տեղի է ունեցել Եվրոպական հարևանության քաղաքականության ավագ պաշտոնյաների հանդիպումը, որին մասնակցել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ, Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանի ղեկավարած պատվիրակությունը:

Քննարկվել են Արևելյան գործընկերության շրջանակներում տեղ գտած ընթացիկ զարգացումներն ու հեռանկարները, ուղենշվել նախատեսվող աշխատանքները մինչև Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովը:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, իր ելույթում Զոհրաբ Մնացականյանը կարևորել է Արևելյան գործընկերության դերը՝ նշելով, որ Ասոցացման համաձայնագրի, ներառյալ՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցային գործընթացը գտնվում է ավարտական փուլում, և համոզմունք հայտնելով, որ որոշ գործընկեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի պարագայում համաձայնագրերը կնախաստորագրվեն Վիլնյուսի գագաթնաժողովի շրջանակներում: Նա ընդգծել է համաձայնագրերի հետագա իրականացման համար ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման և դրա համար անհրաժեշտ միջոցների հասանելիության կարևորությունը:

Եվրամիության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն անդրադարձել է Ասոցացման համաձայնագրերի, ներառյալ՝ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների նախաստորագրման հեռանկարին, վիզաների դյուրացման, Եվրամիության հետ շարժունակության շուրջ գործընկերության շրջանակներում գրանցված առաջընթացին: Եվրամիության կողմից կարևորվել է «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքի կիրառումը, ինչն ակնկալում է ավելի շատ միջոցների տրամադրում շատ բարեփոխումներ իրականացնող երկրներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG