Մատչելիության հղումներ

Բրիտանացի օրենսդիրները կքննարկեն ԵՄ հարցով հանրաքվեի նախագիծը


Մեծ Բրիտանիա - Վարչապետ Դեյվիդ Քեմերոնը ելույթ է ունենում խորհրդարանում, արխիվ
Մեծ Բրիտանիա - Վարչապետ Դեյվիդ Քեմերոնը ելույթ է ունենում խորհրդարանում, արխիվ
Բրիտանացի օրենսդիրներն այսօր պետք է քննարկեն Եվրոպական միությանը անդամակցության հարցով մինչև 2017 թվականը հանրաքվե անցկացնելու նախագիծը, որին հավանություն են տալիս այսպես կոչված «եվրոսկեպտիկ» դիրքորոշման քաղաքական գործիչները, այդ թվում` իշխող Պահպանողական կուսակցության ղեկավար, վարչապետ Դեյվիդ Քեմերոնը։

Իշխող կոալիցիայի մաս կազմող լիբերալ դեմոկրատները, մինչդեռ, կողմ են Եվրամիության կազմում մնալու գաղափարին։

Քեմերոնը առաջարկում է հանրաքվե անցկացնել այն դեպքում, եթե պահպանողականները հաղթեն 2015 թվականի ընտրություններում։

Պահպանողականների կարծիքով՝ Եվրամիության բյուրոկրատական հաստատությունները միայն խլում են երկրի կարողությունները և սահմանափակում են Բրիտանիայի ինքնիշխանությունը։

Եվրամիությունը համարվում է Մեծ Բրիտանիայի ամենախոշոր առևտրական գործընկերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG