Մատչելիության հղումներ

Դատախազը վեց տարի պահանջեց Նավալնու համար


Ռուսաստան - Ալեքսեյ Նավալնին դատարանի դահլիճում, Կիրով, 2-ը հուլիսի, 2013թ․
Ռուսաստան - Ալեքսեյ Նավալնին դատարանի դահլիճում, Կիրով, 2-ը հուլիսի, 2013թ․
Կիրով քաղաքում դատախազ Սերգեյ Բոգդանովը վեց տարվա ազատազրկում է պահանջել ռուսաստանցի անվանի բլոգեր և հակակոռուպցիոն ակտիվիստ Ալեքսեյ Նավալնու համար։

Նա մեղադրվում է ֆինանսական մեքենայությունների, մասնավորապես՝ 2009 թվականին փայտամշակման արտադրության խորհրդական աշխատելու ժամանակ մոտ 150 հազար դոլար յուրացնելու մեջ։

Նավալնին, ով նախագահ Վլադիմիր Պուտինի խիստ քննադատն է, կտրականապես հերքում է մեղադրանքը և պնդում է, որ իշխանություններն իրեն ուզում են մեկուսացնել 2018 թվականի նախագահական ընտրություններին իր մասնակցությունը կանխելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG