Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ գործադիր մարմնի՝ այսօր կայացած նիստից հետո հայտարարեց, որ ինքը չի հավակնում 2018-ին դառնալ ՀՀԿ նախագահի թեկնածուն:
«Ուրիշի փոխարեն չեմ կարող կարծիք հայտնել, ես նման ցանկություն չունեմ: Նման ցանկություն նույնիսկ իմ մտքի ծայրով էլ չի անցնում», - ասաց Աբրահամյանը՝
Լրագրողներից մեկի հարցին՝ եթե Սերժ Սարգսյանը խնդրի, արդյոք կմտածի՞ նախագահ դառնալու մասին, Աբրահամյանը երկար դադարից հետո ասաց․ - «Պետք է ճշտել: Սերժ Սարգսյանը կմտածի՞ այդպիսի բան, որ ես մտածեմ»:
Որոշ գնահատականների համաձայն, վերջին շրջանում իշխանության ներսում Սերժ Սարգսյանի ժառանգորդի պայքար է ընթանում, որն ավելի ակնհայտ դարձավ հատկապես Վերահսկիչ պալատի հաշվետվության խորհրդարանական քննարկումների ժամանակ: Իբրեւ ժառանգորդ, նշվում են, մասնավորապես, Հովիկ Աբրահամյանի եւ Տիգրան Սարգսյանի անունները: