Մատչելիության հղումներ

Դյուրավառ հեղուկով շիշ՝ դատախազության շենքի ուղղությամբ


Գլխավոր դատախազության շենքը, արխիվ
Գլխավոր դատախազության շենքը, արխիվ
Հինգշաբթի ուշ երեկոյան՝ ժամը 22:50-ի սահմաններում, մի քաղաքացի դյուրավառ հեղուկով լի շիշ է նետել Հայաստանի գլխավոր դատախազության վարչական շենքի առաջին հարկի պատուհաններից մեկի ուղղությամբ, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել շենքի սենյակներից մեկում, շոշափելի նյութական վնաս չի պատճառվել։ Այս տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը։

Նրա վկայությամբ՝ քաղաքացու անձը ճշտված է, սակայն առայժմ չի հրապարակվում, նա տարվել է ոստիկանության բաժանմունք։

Հավաստի աղբյուրներից հայտնի դարձավ, որ տվյալ անձը նախկինում ևս նմանատիպ գործողություններ է կատարել՝ մասնավորապես, Երևանի Հանրապետության հրապարակի կենտրոնում։

Մինչ հրշեջների ժամանումը հրդեհը մարվել է տեղի ուժերով, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Սոնա Տռուզյանը հայտնեց, որ լուրջ վնաս դատախազությանը չի հասցվել, կարևոր փաստաթղթեր չեն այրվել։

Դեպքի վայրում աշխատում են քրեագետները, ժամանել են գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, նրա տեղակալները։


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG