Մատչելիության հղումներ

Der Spiegel. ԱՄՆ-ը գաղտնալսման սարքեր է տեղադրել ԵՄ գրասենյակներում


Պաշտոնական Վաշինգտոնը կպատասխանի ԱՄՆ-ի վերահսկողական ծրագրերի շուրջ թարմ պնդումներին:

Այս հայտարարությունը Միացյալ Նահանգների ազգային հետախուզական ծառայության ղեկավարի գրասենյակն արեց այն բանից հետ, երբ գերմանական Der Spiegel թերթը հրապարակեց, թե Եվրամիության վաշինգտոնյան գրասենյակներում ԱՄՆ-ը գաղտնալսման սարքեր է տեղադրել եւ այդպիսով մուտք գործել համակարգչային ցանցերը:

Որոշ եվրոպացի պաշտոնյաներ` ներառյալ Ֆրանսիայի եւ Գերմանիայի, ենթադրել են, որ այս երեւույթը կարող է ձախողել Տրանսատլանտյան առեւտրի պայմանագիրը:

«Գործընկերները միմյանց չեն լրտեսում», - ասել է Եվրամիության արդարադատության հանձնակատար Վիվիեն Ռեդինգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG