Մատչելիության հղումներ

Ձերբակալվել են Թբիլիսիի քաղաքապետարանի 4 պաշտոնյաներ


Տեսարան Թբիլիսիից
Տեսարան Թբիլիսիից
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը ձերբակալել է Թբիլիսիի քաղաքապետարանի 4 բարձրաստիճան պաշտոնյաների` փոխքաղաքապետ Դավիթ Ալավիձեին, Թբիլիսիի զարգացման հիմնադրամի նախագահ Դավիթ Ավալիանիին, գնումների ծառայության պետ Ալեքսի Տաբուաշվիլիին եւ Մթածմինդա-Կրծանիսի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դմիտրի Չխեիձեին:

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի` 4 պաշտոնյաները «այլ անձանց հետ» յուրացրել եւ վատնել են առանձնապես խոշոր չափերի գումար` մոտ 49 միլիոն լարի (29 միլիոն դոլար):

Ձերբակալվածները իրենց մեղավոր չեն ճանաչում: Մեղադրանքի հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 7-ից մինչեւ 11 տարվա ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG