Գեորգի Գրիգորյանը տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար ստեղծված «Արեւ» համակարգչային ծրագրին ծանոթացել է դեռեւս տեսողության խանգարում ունեցող երեխաների թիվ 14 դպրոցում 2005 թվականին: Ունի վկայական, որում նշված է, որ տիրապետում է «Արեւ» հատուկ ծրագրին: Այնուհետեւ դիմել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն` խնդրելով իրեն տրամադրել «Արեւ» ծրագիրն իր մեջ ներառող հատուկ համակարգիչ:
«Ստացա համակարգիչ: Համակարգիչը տալիս է տարբեր հնարավորություններ օգտագործելու համար` ինտերնետ տիրույթում եւ այլ համակարգերում: Մի քանի օպերացիոն համակարգ կա, որ օգտագործում ենք, համատեղում»,- նշեց Գեորգի Գրիգորյանը:
Նա ասաց, որ «Արեւ» ծրագիրը թեւ իրեն օգնել է սովորելու տարիներին, սակայն այժմ միակը չէ իր առօրյայում, Գեորգին օգտվում է նաեւ արտասահմանյան ծրագրերից: Դրանցից մեկը, օրինակ, ունի հայերեն լեզուն համացանցում ընթերցելու հնարավորություն:
Որպես «Արեւ» ծրագրի համակարգի հիմնական թերացում` Գեորգին նշեց Skype ծրագրի հետ աշխատանքի բացակայությունը:
«Համակարգչային ծրագրերը և տեղեկատվական մատչելիությունը տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար» թեմայով կլոր սեղանը այսօր կազմակերպվեց առաջին անգամ «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական օժանդակությամբ:
Հանդիպմանը հրավիրված էին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Կրթության եւ գիտության նախարարությունների, հաշմանդամության խնդրով զբաղվող հասարակական եւ միջազգային կազմակերպությունների, ՏՏ ոլորտի մասնագետներ:
«Ամեն ինչը կախված է ֆինանսավորումից: Հայաստանի Հանրապետությունը նոր պետություն է, երիտասարդ պետություն է, եւ այսքան, ինչքան որ կարողանում է անել հաշմանդամների համար, մենք գտնում ենք, որ շատ է: Իհարկե` քիչ է, բայց կարողանում է առավելագույնը անել»,- ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը:
Նախագծի համակարգող Զարուհի Բաթոյանն էլ նշեց, որ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց կարեւոր խնդիրններից է շարունակում մնալ տեղեկատվական բացը: