Facebook սոցիալական կայքը հերքում է, թե համաձայնել է թուրքական կառավարությանը տրամադրել Ստամբուլի Գեզի այգու բողոքի ցույցներին վերաբերող գրառումներն ու տեղեկատվությունը, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էր Թուքիայի տրանսպորտի եւ կապի նախարար Բինալի Յիլդիրիմը:
Facebook-ը չի տրամադրել իր օգտատերերի՝ ցույցերին վերաբերող տեղեկությունները Թուրքիայի իշխանություններին եւ մերժել է Թուրքիայի կառավարության խնդրանքը, ասված է ընկերության գրավոր հայտարարության մեջ:
«Ընդհանուր առմամբ, մենք մերժում ենք թուրքական իշխանությունների` տվյալները տրամադրելու բոլոր խնդրանքները, եթե միայն հայտնի չի դառնում, որ ինչ- որ մեկի կյանքին կամ երեխային անմիջական սպառնալիք կա, սակայն նման դեպքերը մեր ստացած դիմումների միայն մի փոքր հատվածն են կազմում», - ասված է Facebook սոցիալական ցանցի հայտարարության մեջ:
Յիլդիրիմը երեկ հայտարարել էր, որ իրենք ցույցերին առնչվող օգտատերերի տվյալները տրամադրելու դիմումով դիմել են մի շարք սոցիալական ցանցերի, եւ միայն Twitter սոցցանցն է մերժել իրենց դիմումը:
Թուրք նախարարը նաեւ ասել է, որ Facebook-ը արդեն վաղուց համագործակցում է թուրքական կառավարության հետ:
Այս հայտարարությունը անմիջապես հսկայական աղմուկ է բարձրացրել սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում, որոնցից ոմանք անգամ կոչ են արել բոյկոտել սոցցանցերը:
Facebook սոցիալական ցանցը իր հայտարարությունում նաեւ նշել է, որ սոցիալական մեդիայի վերաբերյալ Թուրքիայում պատրաստվող օրինագիծը, որը պարտավորեցնում է տվյալները հասանելի դարձնել իշխանություններին, անհանգստություն է հարուցում, եւ որ ընկերության ներկայացուցիչները այդ հարցը կբարձրացնեն այս շաբաթ Միացյալ Նահանգներում Թուրքիայի կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում: