Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը այսօր Գյումրիում անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին 1 միլիարդ դոլարի զենք վաճառելու մասին տեղեկատվությանը` ասաց, թե Ռուսաստանը առեւտուր է անում բոլոր երկրների հետ:
«Ցանկացած երկիր կարող է օրենքի շրջանակներում Ռուսաստանից զենք ձեռք բերել», - հավելեց ռուս պաշտոնյան:
Ռուսաստանյան «Վեդոմոստի» պարբերականի հրապարակումից հետո, հիշեցնենք, Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարել էր, թե Արդբերջանին վաճառվող արտադրանքի տեսակներն ու քանակը «չեն խախտում ուժերի հավասարակշռությունը»:
Նիկոլայ Պատրուշեւն այսօր այցելել էր Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմակայան:
Լրագրողների հետ զրույցում Պարտուշեւն ասաց, որ ռուս զինծառայողները Հայաստանում իրենց լավ են զգում. - «Մենք նոր լսեցինք 102-րդ ռազմակայանի եւ սահմանապահ ջոկատի հրամանատարության հաշվետվությունը, եւ կարծում եմ, որ ռուսաստանյան զինծառայողների ներկայությունն այն բանի երաշխիքն է, որ Հայաստանում բացասական զարգացումներ չեն լինի»:
«Սա շատ ժամանակակից ու լավ ռազմակայան է, որը հետագայում կշարունակի արդիականացվել», - նշեց Պատրուշեւը` հավելելով, որ այդ հարցերով զբաղվում են երկու երկրների պաշտպանության նախարարները. - «Նրանք պլան ունեն: Ռազմակայանը զարգանալու է եւ կատարելագործվելու: Թեեւ նշեմ, որ այսօր էլ մարտունակ է եւ ի վիճակի է կատարել ցանկացած առաջադրանք»:
Երեկ, հիշեցնենք, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարին ընդունել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: