Այսօր տեղական ժամանակով ժամը 14:16 Հայաստանի տարածքում՝ Սպիտակ քաղաքից 7 կիլոմետր հարավ-արեւմուտք, տեղի է ունեցել 2.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալլ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը` վկայակոչելով Սեյմիկ պաշտպանության ծառայության հաղորդումը:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կիլոմետր խորության վրա, էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.780 եւ արևելյան երկայնության 44.210 աստիճան:
Ըստ նախնական տեղեկատվության` երկրաշարժը զգացվել է Վանաձոր եւ Սպիտակ քաղաքներում` 3 բալլ ուժգնությամբ: