Նախաքննություն իրականացնող մարմինը մինչ օրս տուժողի իրավահաջորդ չի ճանաչել հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանված, Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանի հորը:
Բուդաղյանների ընտանիքը իրավական աջակցություն ստանալու նպատակով դիմել է փաստաբան Հայկ Ալումյանին: Փաստաբանը զարմացած է նախաքննական մարմնի նման գործելաոճից:
«Մենք ստիպված ենք եղել ինքներս միջնորդել, որովհետեւ հենց հաջորդ օրը վարույթ իրականացնող մարմինը պետք է այդ բանը արած լիներ: Փաստորեն չի արել հասել ենք նրան, որ մենք ենք միջնորդում: Միջնորդությունը ներկայացնելու պահից պարտավոր է երեք օրվա ընթացքում որոշում կայացնել», - փոխանցեց փաստաբանը:
Էմիլ Բուդաղյանը իրավահաջորդ ճանաչվելու միջնորդությամբ պաշտպանության նախարարության քննչական ծառայությանը դիմել է երեկ: Ըստ փաստաբան Հայկ Ալումյանի` օրենքը պարտադրում է, որ նախաքննական մարմինն այդ որոշումը կայացներ Ավետիք Բուդաղյանի մահվանից անմիջապես հետո:
Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը նախաքննական գաղտնիքով է պատճառաբանում այս գործի վերաբերյալ մի շարք հարցերին պատասխաններ չհնչեցնելը: Քննչական ծառայությունից այսօր հնարավոր եղավ պարզել, որ հարցաքննվել են Սուրիկ Խաչատրյանի օգնական Նիկոլայ Աբրահամյանը, որը Էրեբունի բժշկական կենտրոնում է հրազենի վիրավորում ստանալու հետեւանքով: Հարցաքննվել է նաեւ սպանված Ավետիք Բուդաղյանի զինվորական եղբայրը՝ հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը: Նա Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ կրակոցներից ստացել էր հրազենային վիրավորում: Փաստաբան Հայկ Ալումյանը տարօրինակ է համարում այն, որ Արտակ Բուդաղյանին հարցաքննել են որպես վկա:
«Արտակ Բուդաղյանն էլ տուժող չի ճանաչված: Այս ամեն ինչին ես նայում եմ որպես պրոբլեմների մի շարան, որի մեջ սա ընդամենը մի օղակ է. զինդատախազի հայտարարությունը, Արտակ Բուդաղյայանին տուժող չճանաչելը, զոհված Բուդաղյանի հորը տուժողի իրավահաջորդ չճանաչելը… կարող է պարզվել, որ խախտումները այսքանով չեն սահմանափակվել», - ասաց փաստաբանը:
Զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը Ավետիք Բուդաղյանի սպանությունից չորս օր անց հայտարարեց, թե Սուրիկ Խաչատրյանը դեպքի վայրում չի եղել: Զինդատախազը չբացառեց, որ նախաքննության ընթացքում կարող է հերքվել վարկածը, որ Ավետիք Բուդաղյանին հենց Սուրիկ Խաչատրյանի որդին է սպանել։
Եթե Բուդաղյանների փաստաբանը գործում դեռ չի ներգրավվել, գործի նյութերին չի ծանոթացել այն պատճառով, որ տուժողի իրավահաջորդ չի ճանաչվել Էմիլ Բուդաղյանը, ապա մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կալանավորված որդին` Տիգրան Խաչատրյանը, թիկնապահը Զարզանդ Նիկողոսյանը եւ հրազենային վիրավորում ստացած օգնական Նիկոլայ Աբրահամյանը ունեն երեք փաստաբան՝ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը, Կարմեն Սահակյանը, Մարտին Զիլֆուղարյանը:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ դեպքից հետո ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտարարում էր, թե կան ինքնախոստովանական ցուցմունքներ, փաստաբան Կարմեն Սահակյանին օրերս հարցրել էինք, թե արդյոք խոստովանական ցուցմունք է տվե՞լ նաեւ Սուրիկ Խաչատրյանի 19-ամյա որդին:
«Տիգրան Խաչատրյանը չի ընդունել [մեղքը] նախաքննության ընթացքում, իսկ Զարզանդ Նիկողոսյանը ընդունել է», - փոխանցեց Սահակյանը:
Տիգրան Խաչատրյանը եւ Զարզանդ Նիկողոսյանը Նուբարաշենի մեկուսարանում են: Դեպքին մասնակից Արտակ Բուդաղյանը հրազենային վիրավորումից հետո դեռ ապաքինվում է: Կենտրոնական հոսպիտալի հրամանատար Արամ Ասատուրյանը փոխանցեց, որ նրա առողջական վիճակը բարելավվել է, ասաց՝ 3-4 օրից դուրս կգրվի: Էրեբունի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյանն ասաց՝ մի քանի օրից դուրս կգրվի նաեւ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը:
Հավելենք, որ պաշտպանության նախարարության քննչական ծառայության մամուլի խոսնակ Մերի Սարգսյանի փոխանցմամբ` նախաքննական մարմինը դեռ ուսումնասիրում է հանգամանքը, թե ինչպես էր Սուրիկ Խաչատրյանի տան տեսախցիկների արձանագրած տեսանյութը հայտնվել կայքերում: