Պաշտոնական Անկարան քննադատել է Գեմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելու հարցով բանակցությունների նոր փուլը ձախողելու համար:
Եվրամիության ներկայացուցիչները թուրք պաշտոնյաների հետ պետք է հանդիպեին հաջորդ շաբաթ, սակայն, ըստ դիվանագետների, Գերմանիան արգելափակել է Թուրքիայի հետ բանակցությունների նոր փուլի մեկնարկը:
Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղիշը Անգելա Մերկելին մեղադրել է սեպտեմբերյան ընտրություններում վերընտրվելու նպատակով Թուրքիայի անդամակցության հայտը որպես «քաղաքական նյութ» օգտագործելու համար:
Մերկելի կուսակիցներն իրենց նախընտրական ծրագրում մերժում են Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հնարավորությունը, բացի այդ` Գերմանիայի կառավարությունը խիստ քննադատության է ենթարկել թուրքական իշխանությունների արձագանքը շաբաթներ ձգվող հակակառավարական ցույցերին: