Բայրոնի անվան արվեստի գրադարանի տնօրեն Ռուզաննա Հարությունյանը տեղեկացել է, որ խորհրդարանի կողմից փոփոխության ենթարկված նվազագույն աշխատավարձի մասին օրենքով հուլիսի մեկից ավելի ցածր աշխատավարձ է ստանալու, քան գրադարանի հավաքարարը:
Քանի որ օրենսդրական փոփոխությամբ 10 հազարով ավելանում է միայն նվազագույն` 35 հազար դրամ ստացողների աշխատավարձը, Հարությունյանը, ում աշխատավարձը 39 հազար դրամ է, ինչպես իրեն ասել են` պիտի սպասի մինեւ հունվար:
«Սա իմ երկրորդ տունն է: Այնքան եմ սիրում այս աշխատանքը, որ չեմ կարող թողնել, դուրս գալ այստեղից: Առաջարկներ եղել են, բայց ես չեմ գնացել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա` հավելելով. - «Թեկուզ մինինալ աշխատավարձով, բայց սա իմ սիրելի աշխատանքն է»:
Նա ասաց, որ ձմռանը` ջեռուցման ծապսերը հոգալու հարցում, իրեն օգնում է եղբայրը. - «Այդ օգնությունը որ չլիներ, իհարկե, դա չէր լինի»: