Ուսման վարձերը բարձրացել են մի շարք պետական բուհերում` Երեւանի պետական, Տնտեսագիտական, Ճարտարագիտական, Ճարտարապետաշինարարական, Թատրոնի եւ կինոյի համալսարաններում եւ Կոնսերվատորիայում:
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, մեկնաբանելով ուսման վարձերի բարձրացումը, նշեց` ակնհայտ է, որ օրինակ` 200 հազար դրամով որակյալ կրթություն ստանալն անհնար է:
«Ակնհայտ է, որ ուսման վարձերի բարձրացումը անխուսափելի էր, ակնհայտ է, որ պետությունը մենակ չի թողնելու սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողներին, որովհետեւ այս տարվանից գործելու է «Փարոս» համակարգում ընդգրկված ընտանիքների ուսանողների համար 50-100 տոկոսանոց ուսման վարձերի փոխհատուցում, արդեն գործում են արտոնյալ ուսանողական վարկեր, ավելացել են անապահով ընտանիքների ուսանողների համար կրթաթոշակների հնարավորություն», - ասաց նախարարը:
Տնտեսագիտական համալսարանից փոխանցեցին, որ առաջին կուրսեցիների աջակցության կանոնակարգ մշակվել է նաեւ իրենց համալսարանում, քանի որ այստեղ եւս վարձերը բարձրացել են. վարձավճարները բոլոր ֆակուլտետներում բարձրացել են 100 հազար դրամով, բացառությամբ երկու` Ֆինանսների եւ Կառավարման ֆակուլտետների, որտեղ վարձը բարձրացել է 150 հազար դրամով:
Երեւանի պետական համալսարանում եւս վարձերը բոլոր ֆակուլտետներում թանկացել են 100 հազար դրամով: ԵՊՀ-ից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ դիմորդների թվի 20 տոկոսով նվազումը կապված է ոչ թե վարձերի բարձրացման, այլ դիմորդների ընդհանուր թվի նվազման հետ:
«Ուսանողների թիվը դեռ նվազելու է», - փոխանցեց Արմեն Աշոտյանը:
Հենց այս փաստի պատճառով էլ Պետական մանկավարժական համալսարանում վարձերը չեն բարձրանա: Համալսարանի պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց, որ հաշվի են առել նաեւ քաղաքացիների սոցիալական վիճակը:
«Գաղտնիք չէ, որ Մանկավարժական համալսարան ավելի շատ դիմում են մարզերի դպրոցների շրջանավարտները, քան Երեւանի: Ամեն դեպքում բուհը գոյատեւում է վճարովի համակարգի հաշվին, սակայն վարձերը բարձրացնելը խնդրի լուծում չէ: Պետք է պարզապես ֆինանսական միջոցները ճիշտ տեղաբաշխել», - ասաց Մելիք-Բախշյանը:
Ֆինանսական միջոցների ճիշտ տեղաբաշխման հետեւանքով, նրա խոսքով ,ոչ միայն ուսման վարձերը չեն բարձրացել, այլեւ մոտ երկու անգամ բարձրացել է դասախոսների աշխատավարձը:
Վարձավճարները չեն բարձրացել նաեւ Բժշկական համալսարանում, Գեղարվեստի ակադեմիայում, Ագրարային եւ Լեզվաբանական համալսարաններում: