Մատչելիության հղումներ

Արեւմուտքը զգուշավոր լավատեսությամբ է արձագանքում Ռոհանիի հաղթանակին


Իրանի իսլամական հանրապետության նախագահական ընտրություններում հաղթած Հասան Ռոհանին ասել է, թե իր ընտրությունը «չափավոր շարժման հաղթանակն է ծայրահեղական ուժերի նկատմամբ»։

Հազարավոր իրանցիներ լցվել են մայրաքաղաք Թեհրանի փողոցներ եւ տոնում են Ռոհանիի ընտրությունը։

Արեւմտյան երկրները զգուշավոր լավատեսությամբ են գնահատում Ռոհանիի հաղթանակը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է, որ պատրաստ է ներգրավվել անմիջական բանակցությունների մեջ` պարզելու համար, թե արդյո՞ք Իրանում կա միջուկային ռումբ ստեղծելու ծրագիր։

Իրանը մշտապես պնդում է, որ իր միջուկային ծրագիրը սոսկ խաղաղ նպատակ է հետապնդում։

Իսրայելը միջազգային համայնքին կոչ է արել չթուլացնել միջուկային վիճահարույց ծրագրի կապակցությամբ գործադրած ճնշումն Իրանի վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG