Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Ռուստամ Իրահիմբեկովը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնյաների հետ` եւ քննարկել այս տարվա հոկտեմբերին Ադրբեջանում անցկացվելիք նախագահական ընտրությունները:
Իբրահիմբեկովը, ով նաեւ հայտնի գրող եւ սցենարիստ է, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ հանդիպումներ է ունեցել ԱՄՆ իշխանությունների եւ Կոնգրեսի ազդեցիկ պաշտոնյաների հետ եւ նրանց տեղեկացրել իրենց «մտադրությունների մասին»:
«Ես հույս ունեի, որ մեր նախաձեռնությունները աջակցություն կգտնեին, եւ հենց դա էլ տեղի ունեցավ», - հավելել է Իբրահիմբեկովը:
Հունիսի 7-ին Ադրբեջանի ընդդիմադիր` Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը Իբրահիմբեկովին ընտրել է որպես շարժման առաջնորդ:
Թեեւ նախագահ Իլհամ Ալիեւը ամենայն հավանականությամբ հաղթանակ կտանի աշնանը կայանալիք ընտրություններում, Իբրահիմբեկովի գլխավորած շարժումը այժմ համարվում է գործող նախագահի ամենաազդեցիկ մրցակիցը: