Նախ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ներկայացրեց Արմավիրի մարզում անցած 5 ամիսների ընթացքում իրականացրած աշխատանքների համառոտ նկարագրությունը: Ըստ նրա, աշխատանքները հիմնականում ուղղված են եղել մարզում սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը եւ առկա հիմնախնդիրների լուծմանը:
Իր ներկայացրած հաշվետվության մեջ մարզպետը միաժամանակ առանձնացրեց կոնկրետ ոլորտներին ուղղված առաջարկներ, որոնց լուծումն, ըստ իրեն, կնպաստի մարզի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը: Ղահրամանյանը, մասնավորապես, նշեց, որ մարզում առկա են 4-րդ եւ ավելի կարգի բնակեցված վթարային շենքեր, մատնանշեց համայնքային մի շարք ճանապարհներ՝ Նորաբատ-Մրգաշատ-Արեւիկ-Եղեգնուտ, Սարդարապատ-Նոր Արմավիր-Նալբանդյան-Գետաշեն-Շենավան, որոնք, ըստ նրա, շուտափույթ վերանորոգման կարիք ունեն։ Բնապահպանության նախարարությանն առնչվող մարզում թիվ մեկ էկոլոգիական խնդիրը Աշոտ Ղահրամանյանը համարում է Մեծամոր քաղաքի մաքրման կայանի կառուցումը: Կրթության եւ գիտության նախարարությանն առնչվող հարցերից՝ մարզպետը նշեց, որ աշակերտների թվի նվազման հետ անհրաժեշտություն է առաջացել դրույքաչափերը նվազեցնել՝ 22-ից դարձնելով 18 ժամ։
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրեց այն աշխատանքները, որոնք նախատեսված են Արմավիրի մարզի կարկուտից տուժած բնակիչներին աջակցելու համար:
Կենտրոնական բանկի նախագահը նշեց, որ կարկուտից տուժած գյուղացիների վերցրած ավելի քան 10 հազար վարկերի մասով նրանց աջակցելու համար կառավարությունը չորս սկզբունքներ է որդեգրել, մասնավորապես՝ մարզում բոլոր գյուղացիական վարկերը դառնում են դրամային, դառնում են երկարաժամկետ՝ մինչեւ երեք տարի մարման ժամկետով, բոլոր գյուղացիական վարկերը սուբսիդավորվելու են կառավարության կողմից եւ բոլոր վարկառուները հնարավորություն են ունենալու լրացուցիչ միջոցներ ստանալ։
«Այս սկզբունքների ներքո, իհարկե, մի հիմնական սկզբունք է լինելու, որ անհատականորեն մոտեցում է լինելու ցանկացած վարկառուի ե՛ւ բանկերի, ե՛ւ վարկային կազմակերպությունների կողմից», - նաեւ ասաց Արթուր Ջավադյանը։
Ինչ վերաբերում է վարկային կազմակերպություններին, Կենտրոնական բանկի նախագահը նշեց. - «Այստեղ վերանայվելու են վարկավորման պայմանները, ժամկետները, որոշ դեպքերում տոկոսադրույքները, որովհետեւ էֆեկտիվ տոկոսադրույքները, որոնք տրամադրվել են վարկային կազմակերպությունների կողմից, բավականին բարձր են։ Տոկոսները բերվելու են համապատասխան մակարդակի»։
Բոլորն էլ հասկացել են խնդիրը, ասում է Ջավադյանն ու վստահություն հայտնում, որ վարկային կազմակերպությունների մասով կլինեն շատ ավելի կտրուկ քայլեր:
Կենտրոնական բանկի նախագահի խոսքով մեկ ասմում ամբողջ գործընթացն ավարտված կլինի:
Ինչ վերաբերում է կարկուտից տուժածներին օգնելու համար բացված հիմնադրամին, ապա դրա նախաձեռնող, հանրապետական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանն ասաց, որ այսօրվա դրությամբ հավաքվել է 74 միլիոն դրամ:
Արտերկրից ընդամենը մեկ փոխանցում է եղել՝ 500 դոլարը Շվեյցարիայից մի հայ կին է փոխանցել հիմնադրամին, ասաց Պետրոսյանը: