Football Italia առցանց հանդեսը փոխանցում է, որ Հայաստանը դրսում 4:0 ցնցող հաշվով ջախջախել է Դանիային։
Հունիսի 11-ի դրությամբ «սկուադրա աձուրան» («կապույտ ընտրանի»` ֆուտբոլիստների մարզաշապիկների այդ ավանդական գույնով են անվանում Իտալիայի հավաքականը հայրենիքում) ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական B խմբի առաջատարն է եւ 4 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Բուլղարիայի թիմին։
Երրորդում 9 միավոր վաստակած Չեխիան է, որին հաջորդում են 6-ական միավոր ունեցող Հայաստանն ու Դանիան, եւ վերջին տեղում 3 միավորով Մալթան է։
ՈւԵՖԱ-ի առցանց կայքի մեկնաբան Փիթեր Բրունը հաղորդում է, որ Յուրա Մովսիսյանը երկու գոլ է խփել, ընդ որում առաջինը` հանդիպման 30-րդ վարկյանին։
19-րդ րոպեին երկրորդ գոլը խփել է Արազ Օզբիլիսը, երկրորդ խաղակեսի 59-րդ րոպեին իր երկրորդ գոլն է խփել Մովսիսյանը, իսկ 82-րդ րոպեին Հենրիկ Մխիթարյանը հաշիվը դարձրել է սենսացիոն 4:0։
Մեկնաբան Բրունի փոխանցմամբ, թերեւս 30-րդ վայրկյանին բաց թողած գոլն էր այն շոկը, որն այդպես էլ չկարողացան հաղթահարել դանիացի մարզիկները եւ «Պարկեն» մարզադաշտում հավաքված նրանց երկրպագուները։
Մովսիսյանի երկրորդ գոլը կարծես առաջինի պատճենը լիներ, դե իսկ Մխիթարյանի հարվածն էլ, ինչպես պատկերավոր փոխանցում է Բրունը, «վերջին մեխն էր Դանիայի մարզիչ Մորթեն Օլսենի ղեկավարած թիմի դագաղին»։