Մատչելիության հղումներ

Վարչապետը խոստացել է ընդունել ազատամարտիկներին


Վարչապետը խոստացել է ընդունել ազատամարտիկներին
please wait

No media source currently available

0:00 0:05:14 0:00

Վարչապետը խոստացել է ընդունել ազատամարտիկներին

Արդեն 3-րդ օրը Ազատության հրապարակում նստացույց անցկացնող ազատամարտիկները այսօր բողոքի երթով շարժվեցին դեպի Կառավարության շենք: Երթին էին միացել նաեւ զոհված ազատամարտիկների ծնողները:

Դեռ մայիսից մեկնարկած այս բողոքի ալիքի նախաձեռնող, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետսիսյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե այսօր Կառավարության նիստում քննարկվելու են իրենց բարձրացրած խնդիրները, ուստի իրենք կազմակերպված երթով շարժվում են այնտեղ` իրենց դիմումի պատասխանը ստանալու համար:

Ազատամարտիկ Իշխան Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ եթե իրենց բարձրացրած խնդիրներին լուծում չտրվի, ապա պահանջելու են այն նախարարի հրաժարականը, ով լիազորված է լուծելու այդ խնդիրները:

«Թող փորձեն մտնել ազատամարտիկների, վիրավորների, զոհվածների բնակարանները, բացեն սառնարաններն ու տեսնեն ինչպես են ապրում այդ մարդիկ: Թող հետաքրքրվեն, թե ինչ բուժում են ստանում», - նշեց Սարգսյանը:

Նախկին ազտամարտիկ Արեւհատ Մարտիրոսյանը ոչ միայն արցախյան պատերազմի մասնակից է, այլեւ զոհված ազատամարտիկի մայր է: Ասաց, որ տարիներ առաջ կորցրել է երկրորդ որդուն ու ամուսնուն եւ այսօր միայնակ ապրում է ավտոտնակում, սոցիալական վատ պայմաններում:

«Ապրում եմ հողի վրա, վիրավոր, այս պայմաններում: Կորցրել եմ ազատամարտիկ, երիտասարդ տղաներիս, այսսօրվա դրությամբ ես ոչ մի բանի տեր չեմ դառել: Ինչն է պատճառը, ինչու են այդպես անում: Ավտոտնակում եմ ապրում, դա է կառավարության օգնությունը, կառավարության վերաբերմունքը, - վրդովված ասաց Մարտիրոսյանը:

Մեկ այլ ազատամարտիկ` Հարություն Փարթամյանն «Ազատություն» ռադիոկայանին պատմեց, որ բնակվում է պահակատանը, մարմնում միչեւ օրս 18 բեկոր ունի, բայց Երեւանում իրեն չեն վիրահատում, խորհուրդ են տալիս գնալ Ստեփանակերտ ու անվճար վիրահատվել:

Բողոքող ազատամարտիկներին մոտեցավ Կառավարության աշխատակազմի քաղաքացիների եւ դիմում-բողոքների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը ու փոխանցեց, որ վաղը վարչապետը պատրաստ է ընդունել ազատամարտիկներին:

Վոլոդյա Ավետիսյանը ազատամարտիկներին կոչ արեց վերադառնալ Ազատության հրապարակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG