Մատչելիության հղումներ

ՊՆ խոսնակ. «Հակառակորդը ստանում է արժանի հակահարված»


Հայ զինծառայողները դիրքերում, արխիվ
Հայ զինծառայողները դիրքերում, արխիվ
«Հակառակորդը այս օրերին իրեն դրսեւորել է նույն կերպ. սահմանին միշտ էլ փորձում է առաջացնել նոր լարումներ, սակայն ստանում է արժանի հակահարված եւ հետ շպրտվում», - այսօր Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, արձագանքելով անցած գիշեր Քելբաջարի ուղղությամբ ադրբեջանցիների իրականացրած դիվերսիոն հարձակման մասին հաղորդումներին:

«Եղածի պատասխանատվությունը կրում է հակառակորդը: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, ոչ մի կորուստներ չունենք», - նշել է Հայաստանի ռազմական գերատեսչության խոսնակը:


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG