Հայաստանի պաշտպանական գերատեսչությանը մոտ կանգնած մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ՄԱԿ-ը, կարեւորելով հայ համայնքի դերը Լիբանանում եւ Սիրիայում, ինչպես նաեւ խաղաղապահ զորախմբերի կազմում հայաստանցի զինծառայողների հեղինակությունը, դիմել է Հայաստանին, անհրաժեշտության դեպքում Լիբանանում` Սիրիայի սահմանի հարեւանությամբ, հայ խաղաղապահներ տեղակայելու համար:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ պատրա՞ստ են արդյոք հայ խաղաղապահները նման առաքելության, խաղաղապահ բրիգադի հրամանատարի տեղակալ գնդապետ Արթուր Երոյանը պատասխանեց. – «Դա մեր ռազմաքաղաքացիական ղեկավարության որոշումն է։ Եթե նմանատիպ որոշում լինի, մեր բրիգադը պատրաստ է ցանկացած խնդրի իրականացնելու, ցանկացած առաջադրանք կատարելու»։
Այսօր հայկական խաղաղապահ բրիգադի զինծառայողներն առաքելություն են իրականացնում Կոսովոյում եւ Աֆղնաստանի երկու բազաներում:
Խաղաղապահ բրիգադի հրամանատարի տեղակալի խոսքով, 2004 թվականից մինչեւ օրս հայ խաղաղապահները պարգեւատրվել են Հայաստանի հանրապետության եւ այլ պետությունների 1000-ից ավելի մեդալներով, շքանշաններով ու պատվոգրերով: Խաղաղապահ առաքելության ամբողջ ընթացքում զոհեր չեն եղել, ծանր վիրավորվել է միայն սպա Գեորգի Նալբանդյանը, ով, այդուհանդերձ, ոտքի անդամահատությունից հետո, այս պահին շարունակում է առաքելությունը Աֆղանստանում: