Մատչելիության հղումներ

Կոնդեցի կոշկակար-ղուշբասը, ով ապրում է տանիքում


Կոնդեցի կոշկակար-ղուշբասը, որն ապրում է տանիքում
please wait

No media source currently available

0:00 0:07:54 0:00
Պապական տան տանիքում՝ եկեղեցու զանգերի ու աղավնիների ձայների ներքո Կարենը կոշիկ է կարում արդեն երեք տասնամյակ:

Տանիքը կոշկակար-ղուշբասի համար ծառայում է որպես ննջասենյակ, արհեստանոց եւ աղավնատուն:

Կոնդում շատերն են աղավնի պահում, բայց Կարենը միակն է, ով ամեն օր աղավնիների հետ կողք-կողքի է արթնանում: Ճանաչում է իր վեց տասնյակ աղունիկներից յուրաքանչյուրին, նրանց կանչում ըստ գույնի ու տեսքի:

«Ինձ ճանաչում են, ուրիշ մարդ կանչի, չեն գա, կթռնեն: Ղուշը հավատարիմ է, որ տեղը սիրեց, ոչ մի տեղ չի գնա», - աղունիկների մասին գորովանքով է խոսում Կարենը:

Իսկ կոշիկ կարել սովորել է Մարտո պապից, այն էլ ստիպողաբար, հիմա սակայն երախտիքով է հիշում պապին, քանի որ օրվա հացը հենց այդ արհեստով է վաստակում: Կարենին, սակայն, չի հաջողվում իր անվանակից թոռանը ստիպել սիրել ոչ կոշկակարի մասնագիտությունը, ոչ ղուշբասությունը, թոռնուհին՝ հակառակը, ակտիվորեն մասնակցում է կոշիկ կարելու գործընթացին:

Կարենի տանիքում, որտեղից ողջ քաղաքն է երեւում, հիշողությունները խեղդում են. կոնդեցին մեծ ցավ է ապրում հատկապես «Դվին» հյուրանոցի կիսաքանդ շենքին նայելիս:

«Երեւանի երբեմնի մայրաքաղաք Կոնդը այսօր մի բուռ է դարձել»,- ցավով ասում է կոշկակարը, ում իր ծանր մտքերից թեթեւանալ օգնում է երկնքում աղավնիների ազատ ճախրը դիտելը:

Մանրամասները` տեսանյութում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG