Լոռու մարզում այս ամիս տեղացած կարկտից ամենաշատը վնասվել են Ամրակից, Լեջան եւ Ագարակ համայնքների ցորենի դաշտերը, ցանքատարածությունները, պտղատու այգիները:
Օրեր առաջ տեղում իրավիճակին ծանոթանալու էր համար մարզ ժամանած Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եղել էր նաեւ նշված համայնքներում:
Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ դեռեւս հստակեցված չէ աջակցություն տրամադրելու հարցը. - «Նախարարի հանձնարարությամբ պետք է գյուղի համայնքի կողմից ակտավորեն, ուղարկեն մարզպետարան: Դրանից հետ չգիտեմ կաջակցեն, թե ոնց»:
Ամրակիցի գյուղապետ Արթուր Ներկարարյանի ներկայացմամբ, գյուղի 110 հեկտար ցորենի ցանքատարածքի մեծ մասը վնասվել է 60-70 տոկոսի չափով, մոտ 50 տոկոսով` կարտոֆիլի ցանքատարածքները:
Գյուղապետը վստահություն հայտնեց, որ աջակցություն գյուղացիներին անպայման կտրամադրվի:
Ամրակիցում շուրջ 20 հեկտար հողատարածք վարձակալած Գագիկ Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ցորենի ցանքատարածքը վնասվել է մոտ 80 տոկոսով: Նրա կարծիքով, այստեղ անհրաժեշտ է հակակարկտային կայաններ տեղադրել. - «Ամեն տարի այս գործին ենք: Ցանելու միշտ էլ պատրաստ ենք: Նյութականը [աջակցությունը] եթե պիտի անեն, ավելի լավ է միանգամից երկու հատ կարկուտի կայան դնեն: Ընդհանրապես մեր գյուղում 3-ից 2 տարին կարկուտ գալիս է»: