Մատչելիության հղումներ

Թունավորված նամակներ Նյու Յորքի քաղաքապետին


Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգ
Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգ
Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգին երկու անանուն նամակ է ուղարկվել մահացու թույնով` ռիցինով թունավորված: Այս մասին հայտարարել է Նյու Յորքի ոստիկանությունը:

Նամակներից մեկը բերվել է քաղաքապետարանի շենք, մյուսը` Բլումբերգի հիմնադրած «Քաղաքապետներն ընդդեմ ապօրինի զենքի» կազմակերպության գրասենյակ:

Նամակների տեքստերը քաղաքապետին ուղղված սպառնալիքներ էին պարունակում` կապված երկրում հրազենի ազատ վաճառքն արգելելու օգտին նրա դիրքորոշման հետ:

Բլումբերգը բազմիցս է հանդես եկել համապատասխան օրենսդրությունը խստացնելու առաջարկներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG