«Նախախորհրդարան» ազգային-քաղաքական նախաձեռնության անդամները մայիսի 28-ին Վանաձորում հանրահավաք էին հրավիրել, որի ընթացքում վանաձորցիներին ներկայացրեցին համակարգափոխության իրենց ծրագիրը:
Նախաձեռնության անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը իր ելույթում նշեց, որ «Նախախորհրդարանը» նպատակ է դրել հասնել իշխանափոխության եւ իշխանությունը վերադարձնել ժողովրդին:
Նա նշեց, որ մայիսի 28-ի հանրահավաքը Վանաձորում պատական չէ. - «Որովհետեւ 95 տարի առաջ այստեղ Ղարաքիլիսայում, այսօրվա Վանաձորում էր որոշվում Հայաստանի ճակատագիրը: Ղարաքիլիսան թուրքերի վերջին հարվածը վերցրեց իր վրա եւ պսակեց, կնքեց Սարդարապատի հաղթանակը: Ահա ինչու մենք այսօր այստեղ ենք»:
«Նախախորհրդարանի» անդամները միասնության, համախմբման կոչ էին անում մարդկանց: Վանաձորի «Արցախ» պուրակում, որտեղ ընթանում էր հանդիպումը, սեղանների վրա դրված էին նախաձեռնության ծրագրերը. մարդիկ մոտենում էին, ծանոթանում ծրագրերին, իսկ «Նախախորհրդարանի» գաղափարակիցները գրանցվում էին, նշում իրենց տվյալները: Գրանցվել էին մի քանի տասնյակ քաղաքացիներ: Նրանք «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում ասում էին, որ առանց փոփոխության այլեւս հնարավոր չէ ապրել:
«Նրանց հետ համաձայն եմ, վերջապես հերիք է, մեր համբերության բաժակը լցվել է, իրենց վերջը պե՞տք է տալ, թե՞` չէ: Ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, ուրիշ ոչինչ», - ասում էր «Նախախորհրդարանին» միացած վանաձորցիներից մեկը:
Մինչ «Նախախորհրդարանի» անդամները ներկայացնում էին իրենց ծրագրերը, «Արցախի» պուրակում հավաքված շատ քաղաքացիներ էլ ասում էին, որ չեն հավատում, թե հնարավոր է փոփոխություն իրականացնել երկրում:
«Հավատալու բան չկա, քանի գնում վատանում է, մեր վիճակը», - ասում էր մի ծերունի:
Մեկ ուրիշ քաղաքացի էլ ասաց, որ ժողովուրդը իր հավատն է կորցրել քաղաքական ուժերի նկատմամբ:
Ի պատասխան մարդկանց այս թերահավատությանը` «Նախախորհրդարանի» անդամ Բաբկեն Մկրտչյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց` բնական է, որ մարդիկ չեն հավատում, այդ առումով իրենց գործը փոքր ինչ դժվար է:
«Իրավունք ունեն այդպես մտածելու, եւ մենք իրոք շատ դժվար ժամանակահատվածում ենք գտնվում այդ առումով, թե ինչպես մարդկանց հիմնավորել, բացատրել, որ մեր ընտրած ուղին տարբեր ուղի է, եւ փաստացի այլընտրանքային ճանապարհ է: Մեր ուղին, մեր ճանապարհը կուսակցական ճանապարհ չէ, մենք մերժում ենք ընտրությունները, մենք բոյկոտում ենք ընտրությունները, բայց առաջարկում ենք ձեւավորել այլընտրանքային իշխանություններ եւ ժողովրդի իշխանությունը», - ասաց Մկրտչյանը:
Մարզային այցելությունների նպատակը, ինչպես նշեց Մկրտչյանը, ոչ միայն իրազեկելն է իրենց ծրագրերի մասին, այլ նաեւ ստեղծել մարզային կառույցներ, որտեղ ներգրավված մարդիկ կիրականացնեն կոնկրետ գործողություններ:
«Կոնկրետ գործողություն ասելով մենք նկատի ունենք, որ պետք է ձեւավորենք այլընտրանքային իշխանության մարմիններ, կնքել քաղաքացիական պայմանագրեր եւ դրանց միջոցով ստանալ յուրաքանչյուր քաղաքացու լիազորությունը` իշխանությունը իրականացնելու համար», - մանրամասնեց «Նախախորհրդարանի» անդամը: