Մինչեւ 2008 թվականը Հայաստանի բնության հուշարձանների պահպանությունը որեւէ կերպ չէր վերահսկվում: 2008 թվականին կառավարությունը հաստատեց այդ հուշարձանների ցանկը, որից հետո ըստ օրենքի` բնության հուշարձանները պետք է ստանային անձնագիր:
Անձնագիրը այդ հուշարձանների մասին տեղեկություններ է պարունակում, ինչպես նաեւ սահմանում է, թե ինչպես է պետք պահպանել տվյալ հուշարձանը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց իրավաբան Մերի Խաչատրյանը:
Անձնագիրը բազմաթիվ այլ տեղեկություններ է ընդգրկում հուշարձանի մասին` դրա անվանումը, դասակարգումը, աշխարհագրական կոորդինատները, թույլատրվում է, թե ոչ այն օգտագործել զբոսաշրջային նպատակներով, ինչպես նաեւ հուշարձանի պահպանման ու օգտագործման առանձնահատկությունը եւ հուշարձանի պահպանությունն իրականացնող սուբյեկտի մասին տեղեկություններ:
«Բնության հուշարձանը անձնագրավորելը բավականին աշխատատար եւ թանկ գործընթաց է», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց բնապահպանության նախարարության «Զիկատար» ՊՈԱԿ-ի տնօրեն Անդրանիկ Ղուլիջանյանը: Նա հավելեց, որ 2012թ.-ին իրականացրել են 24 հուշարձանների անձնագրավորում Լոռու եւ Տավուշի մարզերում, մյուսները նախատեսվում է անձնագրավորել 2014-16թթ.-ին, սակայն մասնագետի խոսքով կան այնպիսի հուշարձաններ, որոնք հրատապ անձնագրավորման կարիք ունեն:
«Օրինակ, բազալտե «Գառնիի երգեհոնը», եթե չեմ սխալվում «Սատանայի կամուրջը», նաեւ 1-2 այլ հուշարձաններ: Որքան ես տեղեկացված եմ, միջազգային ֆինանասական միջոցներով դրանց անձնագրավորումը կիրականացվի այս տարի», - ասաց Ղուլիջանյանը:
Հուշարձանի անձնագարվորումից բխող հուշարձանի պահպանությունն է ամենից շատն անհանգստացնում բնապահպաններին, քանի որ նրանց խոսքով` չնայած նրան, որ հուշարձանները անձնագիր ունեն, դրանց տարածքը պատշաճ կերպով չի պահպանվում: Որպես օրինակ բերում են Թռչկան ջրվեժի տարածը, որն, իրենց խոսքով, աղտոտված է:
Ղուլիջանյանը նշեց, որ կախված նրանից, թե ում վարչական տարածքում է գտնվում հուշարձանը, դրա պահպանությունն իրականացնում է տվյալ մարմինը: Օրինակ, տեղական նշանակության հուշարձանները կառավարվում եւ պահպանվում են համայնքի կողմից: Մյուս կողմից համայնքը չունի այդքան ռեսուրս, որպեսզի կարողանա պատշաճ պահպանություն եւ կառավարում իրականացնել, օրինակ, այնպիսի հուշարձանի տարածքում, որը մի քանի հեկտար է զբաղեցնում:
«Պետական լիազոր մարմնի կողմից պետք է տրվեն ցուցումներ կամ օրենսդրությամբ խիստ պատաասխանատվություն սահմանվի, նկարահանող սարքեր պիտի լինեն հուշարձանի տարածքում, որպեսզի հստակ երեւա աղտոտողը, այրողը եւ այլն», - ասաց Մերի Խաչատրյանը:
Կառավարության որոշմամբ բնության հուշարձանները 230 են, անձնագրավորված են դեռ 24: Բնության հուշարձանների շարքում են Թռչկանի ջրվեժը, Արայի լեռան խառնարանը, Աժդահակ հրաբուխը եւ այլն: Ամեն դեպքում, Մերի Խաչատրյանի խոսքով, քաղաքացիների գիտակցության խնդիրը եւս պակաս կարեւոր չէ հուշարձանը պահպանելու գործում:
«Բնապահպանության նախարարությունը չի աղտոտել Թռչկանի տարածքը: Մեր ժողովուրդը չունի այդ էկո կրթությունը, էկո մակարդակը, որ բնությունը պետք է պահպանել, չպետք է վնաս տալ», - ասում է իրավաբանը:
: