Մատչելիության հղումներ

Իրանում ձերբակալված երկու ադրբեջանցիները ազատ են արձակվել


Իրանում ազատ են արձակվել Ադրբեջանի քաղաքացի Խալիդա Խալիդը եւ Շամխալ Հուսեյնովը, հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսուն Պակայինը:

Խալիդա Խալիդն ու իր վարորդը ձերբակալվել էին ապրիլի 30-ին Իրանում` Ատրպատականի ադրբեջանցիների իրավունքների պաշտպան 4 ակտիվիստների հետ:

Դեսպանի խոսքով` Ադրբեջանի քաղաքացիները ազատ են արձակվել երեկ առավոտյան Կովկասի մահմեդականների առանջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի Իրան այցի ընթացքում եւ շուտով կտեղափոխվեն Ադրբեջան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG