Կրթության եւ գիտության նախարարությունը ամեն տարի հորդորում է դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին եւ ծնողներին զերծ մնալ դրամահավաքից: Չնայած հորդորներին` դրամահավաք որոշ դպրոցներում իրականացվում է:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում 12-րդ դասարանի մի քանի աշակերտներ նշեցին, որ խնջույքը պարտադիր է, ոմանք դրանք կազմակերպում են ռեստորաններում, ոմանք էլ հանգստյան գոտիներում:
Ի դեպ, մի քանի աշակերտներ, չձայնագրվելու պայմանով, ասացին, որ գումար են հավաքում նաեւ ավարտական քննությունները կազմակերպելու համար. ուսուցիչներին ծաղիկ են գնում, սեղան պատրաստում եւ այլն:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ իրենց թեժ գծին եղել են ահազանգեր, սակայն դրանք նախորդ տարիների համեմատ շատ քիչ են:
«Մենք չենք արգելել վերջին զանգը, մենք արգելել ենք, հորդորել ենք, ստիպել ենք, որպեսզի վերջին զանգերը կազմակերպվեն չափի, ձեւի, ճաշակի մեջ, առանց այդ տարիքին ոչ բնորոշ ճոխությունների եւ երեւույթների, որոնք հաստատ երեխայի դաստիարակությանը չեն նպաստում», - ասաց Աշոտյանը:
Նախարարը նշեց, որ Հայաստանի դպրոցների 90 տոկոսը իրենց ենթակայության տակ չեն, այդ իսկ պատճառով իրենք չեն կարողանում ինչպես հարկն է վերահսկողություն սահմանել:
Թիվ 118 ավագ դպրոցի տնօրեն Կարինե Հովակիմյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ վերջին զանգի օրը շրջանավարտները խնջույք չեն նախատեսել, հետեւաբար դրամահավաք եւս չի իրականացվել, սակայն ավարտական քննություններից հետո կազմակերպվելու է ավարտական երեկո. - «Մենք սովետական շրջանից բոլորս ենք ունեցել եւ վերջին զանգի օրը, եւ ավարտական երեկոն: Չգիտես ինչու այն ժամանակ որեւէ մեկի մտքով չէր անցնում սա դարձնել քննարկման նյութ, որովհետեւ շատ հասկանալի էր, որ երեխայի կյանքում սա մեկ անգամ է լինում»:
Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսսյանը տեղեկացրեց, որ վերջին զանգի օրը իրենք համագործակցելու են ոստիկանության հետ, որպեսզի պատահարներ չգրանցվեն: