Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) «Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանը դիմում է ներկայացրել հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին, որով պահանջում է անվավեր ճանաչել Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունները:
Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Պետրոսյանը փոխանցեց, որ քվեների վերահաշվարկի ընթացքում իրենց ձեռքում են հայտնվել բազմաթիվ վկայություններ խախտումների մասին:
«Այդ խախտումները, կան այնպիսիք, որոնք Վարչական օրենսգրքով են ենթադրում պատասխանատվություն` սկսած մատյանների սխալ լրացվելուց, սկսած օրենքը կոպիտ ոտնահարելուց եւ նույն կուսակցության մի քանի վստահված անձանց նույն տեղամասում երկար գտնվելուց, սկսած մի այնպիսի արտառոց խախտումից, որ դիտորդներին է վերաբերում, որոնք պետք է չեզոքություն պահպանեն, բայց պատկերացրեք ուր է հասել, որ գրանցամատյանում նշվում է` «դիտորդ «Բարգավաճ»-ից», «դիտորդ Հանրապետականից», այսինքն, այդ ինչ աստիճան պետք է ասոցիացվի այդ կազմակերպությունը եւ անձը կուսակցության հետ, որը ամենակոպիտ ոտնահարումն է Ընտրական օրենսգրքի, մինչեւ այլ խախտումներ, որոնք վերաբերում են ստորագրություններին, կամ նման ստորագրություններ` շատ հաճախ, կան գրանշումներ ստորագրությունների մոտ, կան, դեպքեր եղան, երբ բացակա անձանց փոխարեն ստորագրություններ պատահեցին», - իրենց բացահայտումները թվարկեց ԿԸՀ-ում «Բարեւ Երեւան»-ի ներկայացուցիչը:
«Շատ տեղամասերում հաշվարկից, վերահաշվարկից հետո պարզվեց` մի քվեաթերթիկ պակաս է», - շարունակեց Լուսինե Պետրոսյանը` պարզաբանելով. - «Մի քվեաթերթիկի պակասը այն է, ինչ ասում են «կարուսել» ընտրախախտումների մասին, այսինքն` երբ որ մի քվեաթերթիկ հանվում է, հետո արդեն լրացված մտցնում են: Ընդ որում, ես արժանին եմ ուզում մատուցել տարբեր ընդդիմադիր կուսակցություններից ընտրությանը մասնակցած հանձնաժողովների անդամներին եւ վստահված անձանց, որովհետեւ, երեւի քիչ մարդ է առիթ ունեցել այդ գրանցամատյանները նայելու` ես այդ առիթը ունեցել եմ, էնտեղ շատ տեղերում հենց վստահված անձինք ու հանձնաժողովների անդամները արձանագրել են, անմիջապես երբ որ հաշվարկը վերջում պարզվել է, որ մի քվեաթերթիկը պակաս է, հենց իրենք են արձանագրել, որ «կարուսել» հանցանքի հետ գործ ունենք` գրանցամատյաններում է դա արձանագրված, ոչ թե խոսակցություններ են ու մենք ենք ասում, այլ` գրանցամատյաններում, եւ հիմա ինձ, իհարկե, շատ հետաքրքիր է, թե ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները դրանից հետո ինչ որոշում են ընդունել»:
Խոսելով իրենց բացահայտումների մասին` ԿԸՀ-ում «Բարեւ Երեւան»-ի ներկայացուցիչը շարունակեց. - «Եվ մի հետաքրքիր էլի խախտում էլ կուզեմ ասել, որի մասին շատ խոսակցություն գնում էր, որ հանրապետականները գունավոր գրիչով են տանում քվեարկելու եւ այլն: Ուրեմն, 6-րդ ընտրատարածքի տեղամասերից մեկում երեկ մեր վերահաշվարկի ընթացքում վստահված անձինք էին պարզել, որ բոլոր կարմիր գրիչով քվեարկածները քվեարկած են ի օգուտ Հանրապետականի, եւ բոլոր սեւ գրիչները` ի օգուտ «Բարգավաճ»-ի: Դա նշանակում է այն խոսակցությունների հաստատում, որոնք պտտվում էին, որ որոշակի կուսակցություններից, դա ընտրակաշառք է, թե ճնշում է, թե ուղղորդում է` ես չեմ ինձ վրա վերցնի գնահատական տալը` դա արդեն Ոստիկանության գործն է, որ գունավոր գրիչներ են բաժանել, որպեսզի դրանով կատարեն քվեարկություն: Չեն կարող ասել` ովքեր, բայց գոնե իմանան` այնքան մարդ, որ այդքան սպասում էին ձայն, ստանո՞ւմ են, թե՞` չէ»:
«Ընտրություն չի նշանակում միայն քվեարկություն, ընտրությունը գործընթաց է», - ընդգծեց Լուսինե Պետրոսյանը, - «Ընտրությունը, եթե ամեն տեղամասում` մի տեղ դիտորդներն են կարողանում կուսակցությունների հետ ասոցիացվել, մի ուրիշ տեղ նույն կուսակցության վստահված անձինք են կարողանում կանգնել ուղղորդել, մի երրորդ տեղում մատյաններն են սխալ լրացնում, մի չորրորդ տեղում, ենթադրենք, ստորագրությունները չի համընկնում, հինգերորդ տեղում էդտեղ գրառում են անում, թե մարդկանց են ընտրության ժամանակ ուղղորդում, վեցերորդ տեղում գրառում են անում, որ կուտակումներ են լինում, եւ այլն, եւ այլն, այսինքն` չկա տեղամաս, որի հետ խնդիր չունենանք, ընտրությունը ո՞ր դեպքում կարող է լինել օրինական: Եթե բոլոր ընտրատեղամասերում խնդիրներով հանդերձ օրինական է, իսկ անօրինակա՞նը էդ դեպքում որն է, հարց է առաջանում»:
«Հետեւաբար, այդ խախտումները, Ձեր կարծիքով, ազդել են ընտրությունների արդյունքների վրա», - այս դիտարկմանը ԿԸՀ-ում «Բարեւ Երեւան»-ի ներկայացուցիչը արձագանքեց. - «Իսկ ո՞նց կարող են չազդել, դուք ո՞նց եք երեւակայում: Եթե, ասենք, նույն կուսակցության վստահված անձինք կես ժամանոց հերթափոխով իրար փոխարինում են անընդհատ նույն տեղամասում, ի՞նչ եք կարծում, նրանք վստահված անձի գործառույթնե՞ր են իրականացնում, թե՞ այդ գործառույթներից օգտվելով` ընտրողների են հսկում»:
Իրենց ակնկալիքներին վերաբերող հարցին, մասնավորապես` հույս ունե՞ն արդյոք, որ ԿԸՀ-ն կվերանայի, անվավեր կճանաչի ընտրությունների արդյունքները, Պետրոսյանը պատասխանեց. - «Ես շատ քիչ եմ հասկանում այն մարդկանց, ովքեր սկսում են էնտեղից, թե ինչ կանի դիմացինը: Ես գիտեմ այն, թե ինչ կանեմ ես: Ես գիտեմ, որ արվեց այն, ինչը երբեք չէր արվել վերահաշվարկների մասով, արվեց այն, ինչը երբեք չէր արվել գրանցամատյանների գրառումները վերցնելու մասով: Հիմա իմ մոտ կա բոլոր, բացառությամբ 3-րդ ընտրատարածքի` դեռ չի հասել, մնացյալ բոլոր 12 ընտրատարածքների համարյա բոլոր տեղամասերի գրանցամատյանների գրառումները` խախտումների մասին, վստահված անձանց մասին, կցված արձանագրությունների մասին, հիմա իմ ձեռքի տակ են, ես էդ բոլորը ունեմ: Ո՞վ է երբեւէ նման մասշտաբի աշխատանք արել»:
Շաբաթ երեկոյան Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Բարեւ Երեւան»-ի ներկայացուցչի դիմումը` իր որոշումը հիմնավորելով փաստաթղթի վրա դաշինքին անդամակցող բոլոր կուսակցությունների կնիքների բացակայությամբ:

ԿԸՀ-ն մերժեց դիմումը