ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) մայիսի 8-ին հրապարակել է Հայաստանում փետրվարի 18-ին անցկացված նախագահական ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը:
«Իշխանությունները պետք է միջոցներ ձեռք առնեն բարձրացնելու հանրության վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ` ցուցաբերելով ավելի մեծ հարգանք քաղաքացիների քաղաքական եւ քաղաքացիական հիմնարար իրավունքները ազատորեն արտահայտելու նկատմամբ», - նշված է 30 էջանոց զեկույցում «Առաջնային հանձնարարականներ ու առաջարկներ» բաժնում:
Պետական պաշտոնյաները պետք է զերծ մնան վարչական ռեսուրսները չարաշահելուց, արդյունավետ ջանքեր պետք է գործադրել պետական վարչակազմի, այդ թվում` պետական ու տեղական մարմինների պաշտոնյաների անկողմնակալությունը ապահովելու համար, նրանք պետք է զերծ մնան ընտրողների վրա ճնշում գործադրելուց թե ընտրարշավի ժամանակ, եւ թե քվեարկության օրը, հորդորում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը առաջարկում է փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքում` քրեական պատասխանատվություն սահմանելով ընտրական գործընթացներում պաշտոնեական դիրքը եւ վարչական ռեսուրսները չարաշահելու համար:
Զեկույցում նշված է, որ ընտրական հանձնաժողովները, իրավապահ մարմինները եւ դատարանները ընտրական օրենսդրությունը պետք է կյանքի կոչեն ղեկավարվելով օրենքի ոգով, բոլոր մասնակիցների համար հավասար դաշտ ստեղծելու, ընտրողների կամարտահայտության ազատությունը եւ ընտրական գործընթացի ամբողջականությունը երաշխավորելու հրամայականով:
«Իշխանությունները պետք է աշխատանք տանեն ապահովելու համար պետության եւ կուսակցությունների գործունեության հստակ սահմանազատումը: Ընտրողների ռեգիստրի նկատմամբ հանրության վստահությունը մեծացնելու համար շահագրգիռ կողմերը` իշխանությունների, թեկնածուների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պետք է հանրային քննարկումներ անցկացնեն, որոշումներ կայացնեն` գտնելու ընտրողների գրանցման վիճահարույց ու առանձնահատուկ խնդիրների լուծումը, այդ թվում` դրսում բնակվող ընտրողների գրանցման, ընտրողների ստորագրած ընտրացուցակները հրապարակելու կամ այլ ձեւով մատչելի դարձնելու հարցերը», - հորդորդում են զեկույցի հեղինակները:
Առաջնային հանձնարարականներից բացի զեկույցում Հայաստանի իշխանություններին ներկայացնում են նաեւ փոփոխությունների, վերանայումների, բարեփոխումների այլ առաջարկներ: Մասնավորապես, չափազանց անհամաչափ է գնահատվում նախագահի թեկնածուների վերջին 10 տարիներին Հայաստանում մշտապես բնակվելու պահանջը: Նշվում է նաեւ, որ կուսակցությունների, թեկնածուների նախընտրական քարոզչական շտաբները չպետք է տեղակայվեն պետական կամ տեղական իշխանությունների շենքերում:
Առաջարկվում է փոփոխել բոլոր կալանավորվածներին, դատապարտվածներին քաղաքացիական իրավունքներից զրկող օրենսդրության դրույթները, ինչպես նաեւ ուժեղացնել ընտրական օրենսդրությունը հավասարաչափ կիրառելու մեխանիզմները, շարունակել ընտրացուցակների ճշգրտման ջանքերը: Բողոքարկման գործընթացի հետ կապված առաջարկվում է վերացնել արդարադատության երկակի չափանիշներ կիրառելու հնարավորությունը, պարզեցնել բողոք դիմումներ ներկայացնելու, ընդունելու ընթացակարգը: Նշված է, որ ընտրություններին առնչվող գործերի վերաբերյալ դատարանները պետք է որոշումներ կայացնեն սեղմ ժամանակահատվածում:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը վերջնական զեկույցը անդրադարձել է նաեւ քվեարկության օրը կողմնակի անձանց միջամտությանը. նշված է, որ այդ խնդիրը շարունակում է մնալ, ինչպես նաեւ պետք է լուծել ընտրատեղամասերում կուտակումների հարցը:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցը վերահաստատում է նախնական զեկույցում արձանագրվածը, որ Հայաստանի փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները ընդհանուր առմամբ լավ էին կազմակերպված եւ բնութագրվում են հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի դրսեւորմամբ:
Քարոզարշավին վերաբերող մասում նշված է, որ թեկնածուները նախընտրական բանավեճեր չեն անցկացրել` ընտրողներին զրկելով կառուցողական երկխոսություն տեսնելու հնարավորությունից:
«Չնայած ընտրողների ռեգիստրը բարելավելուն ուղղված լուրջ ջանքերին, իշխանություններին չի հաջողվել փարատել անվստահությունը ընտրացուցակների նկատմամբ: Մտահոգություն է առաջացնում հանրային պաշտոնյաների անկողմնակալության պակասը եւ ընտրողների նկատմամբ ճնշումների դեպքերը: Ընտրությունների նկատմամբ հանրության վստահության պակասը պահպանվում է», - ասում են զեկույցի հեղինակները: