Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այսօր հայտարարեց, որ ինքը շատ գոհ էր Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության այլեւս նախկին պետ Հովհաննես Քոչարյանի աշխատանքից, եւ նա պաշտոնանկ չի արվել, այլ ինքն է հեռացել աշխատանքից։
«Ես երեկ լրատվամիջոցներում տեսա, նույնիսկ ասացին, որ հետքերն եմ մաքրում ես ընտրությունների», - Երեւանի Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ հանդիպմանը մեկնաբանեց Գասպարյանը, - «Հովհաննես Քոչարյանը զեկուցագիր է ներկայացրել եւ նրան սպասում է առաջխաղացում այլ գերատեսչությունում։ Ես շատ շնորհակալ ու գոհ եմ նրա աշխատանքից»։
Հիշեցնենք, երեքշաբթի օրը հայտնի դարձավ, որ Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը աշխատանքից հեռանալու մասին զեկուցագիր է ներկայացրել Հայաստանի ոստիկանապետին, ով ընդունել է այն եւ Քոչարյանի փոխարեն վարչության պետ է նշանակել նախկինում այդ վարչությունը ղեկավարած Նորայր Մուրադխանյանին:
«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով անդրադառնալով Երեւանի ոստիկանության երկարամյա պետ Ներսես Նազարյանի՝ անցած ամիս տեղի ունեցած պաշտոնանկությանը, Գասպարյանը, մասնավորապես, ասաց. – «Երբ մարդ երկար տարիներ նույն պաշտոնում աշխատում է, կամա թե ակամա որոշակի սովորություն է ձեռք բերում, եւ դա ի նպաստ չէ Ոստիկանությանը այս պարագայում։ Իսկ Ոստիկանությունը գնում է բարեփոխումների»։
Մեր հարցին՝ Նազարյանի պաշտոնանկությունը կապվա՞ծ էր նրա որդու բիզնեսների հետ, դա նորմալ երեւույթ համարո՞ւմ է, Գասպարյանը պատասխանեց. - «Եթե նորմալ լիներ, որոշում չէի կայացնի»։
Ըստ լրատվամիջոցների, Ներսես Նազարյանի որդին` Արմեն Նազարյանը, հանդիսանում է «Բիզնես Լիդեր» հոլդինգի սեփականատերը: Այդ հոլդինգի մեջ են մտնում «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը, «Ֆուդ Լիդեր» ընկերությունը, որը հայաստանյան շուկայի ներմուծմամբ զբաղվող խոշորագույն ընկերություններից մեկն է, Երեւանի Հյուսիսային պողոտայում գտնվող «Վերանդա» ռեստորանը եւ «Տոլո» խաղալիքների խանութը:
Չնայած լրագրողների խնդրանքին, ոստիկանապետն այսօր էլ հրաժարավեց հրապարակել այն պատգամավորի անունը, ով Գյումրիում վերջերս տեղի ունեցած հայտնի ձերբակալությունների հետ կապված զանգահարել էր ոստիկանապետի առաջին տեղակալին եւ փորձել էր միջնորդություն իրականացնել։
«Խնդիրը չի կայանում այս կամ այն պատգամավորին, ձեր տերմինալոգիան օգտագործեմ՝ փչացնելը։ Իմ խնդիրը կայանում է նրանում՝ բժշկել։ Ես խորը համոզմունք ունեմ, որ նման զանգեր այլեւս երբեք ոչ մի իրավապահի չեն լինի, եւ այդ թվում նաեւ ձեր շնորհիվ հասարակությունը հասկացավ, որ նման պահելակերպ պետք չէ, որ պատգամավորը դրսեւորի», – նշեց Վլադիմիր Գասպարյանը։